Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքացու հետ շփվելիս ճանապարհային տեսուչը ծխում էր, հետը խոսում էր առանց մեքենայից իջնելու (Տեսանյութ)

Փետրվար 17,2014 10:26

Օրերս ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ցուցում տվեց` կտրուկ բարելավել ծառայության որակը, շեշտելով, որ այլևս չի հանդուրժվելու նույնիսկ որևէ զանցանք:

ՀՀ ոստիկանությունը հաղորդում է, որ դեռևս 2013 թվականի նոյեմբերի 9-ին ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստացված օպերատիվ տեղեկության կապակցությամբ ծառայողական քննություն էր իրականացվել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի տեսուչներ Գևորգ Ասլանյանի և Հայկ Հարությունյանի նկատմամբ: Քննության արդյունքով Ասլանյանը ենթարկվել էր կարգապահական տույժի` ճանապարհային երթևեկության կանոնների խախտում թույլ տված վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն չկազմելու համար:

Սա միակ թերացումը չէր. բնակչության մեջ որոշակի դժգոհություններ կան այս ծառայության գործունեության նկատմամբ, և բոլորովին պատահական չէր ոստիկանության պետի խիստ ու վերջնագրային ցուցումը ճանապարհային ոստիկանության ղեկավարությանը: Ու չեղավ:

2014 թվականի փետրվարի 13-ին կրկին ուսումնասիրվեց Գևորգ Ասլանյանի և Հայկ Հարությունյանի համատեղ ծառայությունը, ու պարզ երևաց, որ տեսուչները, մեղմ ասած, հետևություններ չեն արել: Ճանապարհային ոստիկանության մեքենան կանգնեցված է երկրորդ շարքում, քաղաքացին նստում է ծառայողական մեքենան: Երկրորդ շարքում են կանգնած և ոստիկանության, և քաղաքացու մեքենաները, տեսուչը ծառայությունն իրականացնում է առանց գլխարկի: Քաղաքացու հետ շփվելիս տեսուչը ծխում է, հետը խոսում է առանց մեքենայից իջնելու: Դարձյալ` առանց գլխարկի: Մութն ընկնելուց հետո ծառայությունն իրականացնում է առանց լուսային բաճկոնի, քաղաքացին այստեղ էլ անարգել նստում է ծառայողական մեքենան:

Ամենատարածված խախտումներից մեկն էլ, որը միայն այս տեսուչներին չի վերաբերում, քաղաքացիների հետ երկար-բարակ, անհարկի պարզաբանումներն են:

Քիչ չեն նաև դեպքերը, երբ տեսուչները չեն գրանցում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները: Իսկ թե ինչու չեն գրանցում` կպարզի իրականացվող ծառայողական քննությունը:

Ճանապարհային ոստիկանության տեսուչներ Գևորգ Ասլանյանն ու Հայկ Հարությունյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից և գրանցվել ոստիկանության կադրերի ռեզերվում:

Նշենք նաև, որ քաղաքացու դիմումի կապակցությամբ նույն տեսուչների նկատմամբ ստուգում է իրականացվում նաև ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնում: Ճանապարհային ոստիկանության ծառայության որակը բարձրացնելուն ուղղված միջոցառումները շարունակվում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728