Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ArmFS-ի առաջատարն է տարածաշրջանում (ֆոտոշարք)

Փետրվար 17,2014 00:18

«Մաեստրո» ակումբում կայացավ պրոֆեսիոնալ ArmFS 12-րդ միջազգային մրցաշարը Հայաստանի եւ Իրանի մարտիկների մասնակցությամբ:

Կայացած յոթ մենամարտերից վեցում հաղթեցին հայ ֆայթերները, մեկում՝ իրանցին:  Բոլոր յոթ մենամարտերն էլ ավարտվեցին առաջին կամ երկրորդ ռաունդներում՝ կողմերից մեկի նոկաուտով կամ մարտը շարունակելուց հրաժարվելու պատճառով: Մեր տղաներից հաղթանակ տարան Վլադիմիր Սիմոնյանը, Ալբերտ Ղազարյանը, Նարեկ Ավագյանը, Վարդան Ասատրյանը, Վահե Բադալյանը, Դավիթ Խաչատրյանը եւ միայն Վազգեն Ավագյանը տանուլ տվեց:

Օրվա գլխավոր մենամարտը կայացավ 77 կգ քաշային Դավիթ Խաչատրյանի եւ Մորթեզա Քալանթարիի միջեւ: Վերջինը սիրողական ոճում Ասիական երկրների չեմպիոնն է, ռինգում մինչ այդ անցկացրել էր 101 մենամարտ եւ բոլորում էլ հաղթել: Եվ երեկ կայացած նախամենամարտային ասուլիսում հայտարարել էր, թե առաջին իսկ ռաունդում նոկաուտի է ենթարկելու Դավթին: Հակառակ իրանցու, Դավիթն իր արտահայտություններում երեկ առավել քան համեստ էր: Նա մեծամեծ խոստումներ չտվեց, բայց դրա փոխարեն իր իրական կարողությունները ցույց տվեց ութանկյունում՝ առաջին իսկ ռաունդում շարքից հանելով մրցակցին եւ այնպես, որ դրանից հետո բժշկի միջամտության անհրաժեշտություն զգացվեց:

PrevPhoto
NextPhoto

Սա Հայաստանի եւ իրանի ֆայթերների երրորդ հանդիպումն էր պրոֆեսիոնալ ArmFS ռինգում եւ երրորդ անընդմեջ հաղթանակը, ինչը պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանի խոսքերով, մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ Հայաստանը այս մարզաձեւում առաջատարն է տարածաշրջանում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728