Այսօր՝ կիրակի օրը, Եգիպտոսում՝ Սինայի թերակղզու հարավային մասում՝ Իսրայելի հետ սահմանում տեղի է ունեցել ահաբեկչություն: Գրում է Rg.ru-ն:
Ականի պայթյունից Իսրայելի սահմանին մահացել է 4 եւ վիրավորվել 14 Հարավային Կորեայի քաղաքացի, ովքեր ճանապարհորդում էին տուրիստիական ավտոբուսներով եւ հազիվ հասցրել էին լինել Սուրբ Եկատիրինայի վանքում: Ուսումնասիրվում են դեպքի հետ կապված մանրամասները: Եղածի մասին կան մի քանի ենթադրություններ: Ըստ դրանցից մեկի՝ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել ճանապարհի սրճարաններից մեկում, ըստ մեկ այլ վարկածի՝ այն տեղադրված է եղել հենց ավտոբուսում՝ զբոսաշրջիկների հետ:
Լուսանկարը՝ ntv.ru