Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը լծվում է տնտեսապես խորտակվող նավին. 1in.am

Փետրվար 16,2014 21:55

1in.am. Ռուսաստանում «Հասարակական կարծիք» կենտրոնի իրականացրած սոցհարցումների մասնակիցների 31 տոկոսը պատասխանել է, որ երկրում տնտեսական ճգնաժամ է, իսկ ևս 31 տոկոսն էլ պատասխանել է, որ երկիրը գնում է դեպի տնտեսական ճգնաժամ: Ռուսաստանում տնտեսության վիճակն իսկապես լավ չէ, ինչի մասին են վկայում ռուբլու կտրուկ անկումները: Կան տնտեսական ճգնաժամի այլ ցուցիչներ, որոնք վկայում են, որ այդ երկիրը գնում է ոչ բարգավաճման ուղղությամբ: Միևնույն ժամանակ, համաշխարհային տնտեսության մեջ տեղի են ունենում միտումներ, որոնք հուշում են Ռուսաստանի համար նոր մարտահրավերների մասին, մասնավորապես նավթի և գազի ոլորտում, որտեղ հեռանկարում Ռուսաստանը կարող է էապես կորցնել դիրքերը: Իսկ նավթն ու գազը այդ երկրի տնտեսության միակ շարժիչն են:

Այս ամենն ուղղակիորեն կապված է Հայաստանի հետ: Առավել քան մեծանում է այդ կապվածությունը Մաքսային միությանն անդամակցելու մասին որոշումից հետո: Այսինքն՝ Հայաստանը ըստ էության լծվում է տնտեսապես խորտակվող նավին, այն դեպքում, երբ պահանջվում էր լիովին հակառակ տրամաբանությամբ գործողություն: Տնտեսական վիճակը բարվոք չէ աշխարհում ընդհանրապես, սակայն, Միացյալ Նահանգներում ռեցեսիան հաղթահարվել է արդեն տևական ժամանակ, Եվրոպայում արդեն նկատվում են կայունացման թույլ, բայց շոշափելի միտումներ: Բացի դրանից՝ տվյալ տնտեսական տարածություններում, այսպես ասած, բազային վիճակը եղել է այնպիսին, որ ճգնաժամային միտումներն անհամեմատելի տանելի են Ռուսաստանում առկա վիճակի համեմատ: Ահա այս իրողության պայմաններում Հայաստանը կցվում է խորտակվող նավին:

Հայաստանի տնտեսության համար ահռելի դեր ունեն ռուսաստանյան տրանսֆերտները, որ ուղարկում են արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիները: Ռուսաստանի տնտեսական վիճակը, ռուբլու անկումը արդեն իսկ հարվածել են այդ մարդկանց: Սա արդեն իսկ մեծ կախվածություն է Ռուսաստանից: Բայց, դիվերսիֆիկացիայի փոխարեն, Հայաստանը մեծացնում է կախվածությունը մաքսային ընդհանուր տարածությամբ, ինչը առաջ է բերում նոր մարտահրավերներ: Այս ամենն անխուսափելիորեն անդրադառնալու են Հայաստանի տնտեսության վրա, որը, 2009 թվականի 14 տոկոս անկումից հետո արձանագրած աճերով հանդերձ, առ այսօր չի հասել նախաանկումային մակարդակին: Եվ ամենայն հավանականությամբ չի էլ հասնի, քանի որ ռուսական ճգնաժամամետ միտումներն ուղղակիորեն արտացոլվելու են նաև Հայաստանում:

Հովհան ՄԱՆԴԱԿՈՒՆԻ

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728