Amerikayidzayn.com. Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում հակակառավարական ցուցարարները հեռացել են քաղաքապետարանից՝ այսպիսով ընդունելով համաներում շնորհելու մասին կառավարության առաջարկը:
Ցուցարարները զբաղեցնում էին Կիևի քաղաքապետարանը երկու ամսվա ընթացքում, սակայն հեռացել են այդ շենքից՝ երկրի կառավարության կողմից զիջումների գնալուց և բանտարկված ցուցարարներին ազատ արձակելուց հետո:
Ուկրաինայի ընդդիմության առաջնորդներն այնուամենայնիվ հստակ նշել են, որ երկրի քաղաքների փողոցներում անցկացվող բողոքի զանգվածային ցույցերը չեն ավարտվի այնքան ժամանակ, մինչև երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը չներկայացնի իր հրաժարականը:
Ուկրաինայում ստեղծված լարվածությունն ըստ էության նվազել է այն բանից հետո, երբ երկրի իշխանություններն ազատ են արձակել բողոքի ցույցերի ընթացքում բանտարկված բոլոր 234 ակտիվիստի:
Կարդացեք նաև
Երկրի կառավարությունը նշել է, որ, համաձայն ցուցարարների համաներման մասին ընդունված օրենքում նշված նախապայմանների, ընդդիմության ակտիվիստների կողմից Կիևում զբաղեցրած շենքերն ազատելուն պես կհանվեն նաև ազատ արձակված ցուցարարների նկատմամբ ներկայացված քրեական մեղադրանքները:
Արմեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկսզբնաղբյուր կայքում: