Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջարկել է ստեղծել առանձին եվրոպական հաղորդակցության ցանց՝ օգտատերերի անձնական տվյալների պաշտպանության մակարդակի բարձրացման համար: Գրում է Dni.ru-ն՝ վկայակոչելով BBC բրիտանական լրատվամիջոցը:
Դա պետք է հնարավորություն տա խուսափել տեղեկատվական արտահոսքերից:
Անգելա Մերկելը հաղորդել է, որ պատրաստ է քննարկել այս հարցը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ՝ իր՝ Ֆրանսիա այցելության ժամանակ:
Նախագծի նպատակն է անձնական տվյալների պաշտանություն ամերիկյան հատուկ ծառայություններից, որպեսզի էլեկտրոնային նամակները եւ այլ տվյալներ չփոխանցվեն ԱՄՆ-ի համակարգչային ցանցի միջոցով: