Բոլոր օլիմպիական խաղերում կրքերը բորբոքվում են ոչ միայն անմիջականորեն մրցասպարեզներում:
Ինչպես բոլոր մարդիկ, օլիմպիական մարզիկները նույնպես դեմ չեն լինում զվարճանալ, երբեմն էլ՝ մեծաքանակ ալկոհոլային խմիչքի օգտագործմամբ սեքս երեկույթներ կազմակերպել:
Սիդնեյի օլիմպիական խաղերի ժամանակ նիզականետորդ Բրո Գրիրը ամեն օր զվարճանում էր երեք գեղեցկուհիների հետ, որոնցից երկուսը նույնպես Խաղերի մասնակից էին՝ ձողացատկորդուհի եւ արգելավազորդուհի, իսկ երրորդը՝ սովորական զբոսաշրջիկ Սկանդինավիայից:
Սիդնեյի օլիմպիական խաղերի կազմակերպիչները մասնակիցների համար 70 հազար պահպանակ էին գնել, սակայն այդ քանակությունն էլ չէր բավականացրել մարզիկների մարմնական պահանջները բավարարելու համար:
Կարդացեք նաև
Ամերիկացի լողորդ Ռայոն Լոհտեն հայտարարել է, թե օլիմպիական ավաններում մարզիկների 70-75 %-ը մարզումների ու մրցումների միջեւ ընկած ժամանակահատվածում սեքսով է զբաղվում:
Ամերիկացի կին ֆուտբոլիստ Հոուփ Սոլոն պատմել է, թե Լոնդոնի օլիմպիական խաղերի օրերին սիրային հարաբերությունների ականատես է եղել թե փողոցներում, թե խոտածածկ տարածքներում:
Լեռնադահուկորդուհի Քերի Շեյնբերգը հիշում է, թե 1994 թվականին գերմանացի երկու բոբսլեյիստներ իրեն խմբակային սեքսի դիմաց առաջարկել են իրենց ոսկե մեդալները:
Դեռահասները եւս ետ չեն մնում մեծահասակներից: Պեկինում 16-ամյա մարմնամարզուհի Շոուն Ջոնսոնը եւ 18-ամյա հեծանվորդ Թեյլոր Ֆիննին ականատեսների վկայությամբ համբուրվում էին հյուրանոցի միջանցքներում:
Կարծիք կա, որ օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ շքերթի մասնակիցների ճնշող մեծամասնությունը խմած է լինում կան խումհար վիճակում: Իսկ բանկետը շարունակվում է արդեն օդանավերում՝ տունդարձի ճանապարհին:
Մարմնական շփումների եւ ալկոհոլի պատճառով Սիդնեյ-Լոս Անջելես չվերթի ուղեկցորդուհիները ստիպված մարզիկներին նստեցրել է օդանավի ետնամասում, իսկ սովորական ուղեւորներին՝ առջեւում: Իսկ Բրո Գրիրը եւ օլիմպիական խաղերի ճանաչված մարզուհիներից մեկը թռիչքի գրեթե ամբողջ ընթացքում գտնվել են զուգարանում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ