Փետրվարի 13-ին և փետրվարի 15- ին ՀՀԿ Արմավիրի շրջանային երիտասարդական կազմակերպությունը Հայ-Առաքելական Սբ. Եկեղեցու Արմավիրի թեմի հետ համատեղ նշեցին «Տյառնընդառաջ» և «Սբ Սարգիս» տոները:
Երիտասարդ ՀՀԿ-ականների կողմից նախապես պատրաստվել էին տոնը խորհրդանշող աղաբլիթներ, ինչպես նաև ծաղիկներ, քաղցրավենիքներով կապոցներ ու մի շարգ փոքրիկ և հաճելի անակնկալներ:
Արարողությունը սկսվեց միասնական աղոթքով, որից հետո Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի կողմից կատարվեց օրհնության կարգ:
Այնուհետև հավաքված բազմությանը բաժանվեցին աղաբլիթները և պատրաստած անակնկալները:
Տոնական օրը եզրափակվեց խարույկի վրայով թռչելով, որից հետո ցանկացողները խարույկի կրակից վառեցին իրենց ջահերը շտապելով տոնական լույսը հասցնել իրենց բնակարաններ:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
«Տյառնընդառաջն» և «Սբ Սարգիսը»