Հայկական կողմը պետք է իր բոլոր հաշվետվություններն ու պայմանագրերը ներկայացնի իր պետական լեզվով՝ անկախ նրանից, դա որեւէ մեկին դո՞ւր է գալիս, թե` ոչ, անկախ նրանից՝ որքանո՞վ է դա դժվարացնում կամ հեշտացնում այս կամ այն երկրի պաշտոնյաների աշխատանքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել ե ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովի հայտարարությունը, թե Բելառուսի, Ռուսաստանի եւ Ղազախստանի մաքսային ծառայությունների աշխատանքային լեզուն ռուսերենն է, իսկ Հայաստանում՝ հայերենը, եւ «պետք է լուրջ աշխատանք տանել, հակառակ դեպքում այդ երկրներում իրար չեն հասկանա»:
Զոհրաբյանի խոսքով՝ բարեբախտաբար, Հայաստանում պետական լեզուն դեռեւս հայերենն է, եւ ինքը հույս ունի, որ այդպես էլ կմնա՝ անկախ բոլոր հնարավոր մաքսային գործընթացներից:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: