Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իսկ դու բարություն արե՞լ ես. Ստյոպա Սաֆարյանի բարի գործի մասին

Փետրվար 16,2014 14:43

Փետրվարի 17-ը բարության ինքնաբուխ արտահայտման միջազգային օրն է: Տոնի նախաձեռնությունը միջազգային բարեգործական կազմակերպություններինն է, որոնք եկել են այն եզրակացության, որ բարի արարքը չպետք է ակնկալիքներ ունենա, ինչպես նաև պետք է ուղղված լինի հատկապես անծանոթներին: Տոնին ընդառաջ «Առավոտը» փորձեց պարզել, թե մեր քաղաքական գործիչներն ինչ բարի արարքներ են գործել իրենց կյանքում:

Այս նպատակով զրուցեցինք նրանցից մի քանիսի հետ: Ստյոպա Սաֆարյանը նշում է, որ չնայած թե՛ որպես պատգամավոր, թե՛ որպես հասարակական գործիչ անձամբ բարի գործեր շատ է կատարել, սակայն վերը նշված դեպքն իր համար «ուրիշ էր». «Ես սա պատմեցի զուտ այն պատճառով, որովհետև իմ կարծիքով՝ շատ փոքր էր իմ արածը և որքան մեծ էր այն մարդու համար, ում համար ես դա անում էի»:

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը պատմում է իր բարի գործերից մեկի մասին, որը, մի նկար թևի տակ դրած, գալիս է ինձ մոտ: Սկզբում ես մի փոքր բարկացա, որովհետև ես այն կարծիքին եմ, որ մարդկանց օգնելն իմ պարտականությունն է, ես հենց այդ նպատակով եմ հայտնվել ԱԺ-ում, բայց երբ բացեց նկարը, զարմացա. պատկերում Մարիամ Աստվածածին էր Հիսուսի հետ: Կինն ասաց. «Սա նվիրում եմ քեզ, որ Աստծո ձեռքը քո գլխից անպակաս լինի: Դու ինձ ազատել ես անպատկերացնելի վիճակից»… Մինչ հիմա այդ նկարն իմ տանն է»,-պատմում է Ստյոպա Սաֆարյանը:

«Ժառանգություն» կուսակցության քարտուղարը խոստովանում է՝ չգիտեր, որ նման տոն կա, սակայն ուրախ է օրվա կապակցությամբ, որովհետև սա ևս առիթ է, որ մարդիկ բարի գործեր անեն մերձավորների, ժողովրդի և պետության համար. «Իշխանությունները ուտում-ուտում, չեն կշտանում, վիճակներն էլ ավելի են լավացնում, բայց դրանից հետո մարդկանց համար լավը անելու, հերոսանալու ներքին մոտիվացիա չեն ունենում: Իսկապես ցանկացած մարդ ուզում է լավը երևալ այլոց աչքում, այլ բան է, երբ ուրիշների հասանելիքը փախցնելով , աչքը վախացնելով փորձեն լավը և ամենակարող երևալ»:

Ստյոպա Սաֆայանը պնդում է, որ մարդն ամենօր պետք է մերձավորի համար բարի գործեր անի՝ մտածելով, որ այն, ինչ կարող է մեզ համար չնչին թվալ, դիմացինի համար կարող է մեծ նշանակություն ունենալ: Նա այն կարծիքին է, բարություն անելիս մարդ երբեք չպետք է մտածի փոխադարձության սկզբունքի մասին. «Բարություն անելը պետք է ասիմետրիկ լինի, ինչպես ծնողների դեպքում: Ոչ մի ծնող, երեխայի համար ավելին անելով, երբեք չի մտածում նույնը ստանալու մասին; Ես սիրում եմ «Լավություն արա, ջուրը գցիր» ասացվածքը: Պարտադիր չէ, որ այդ մարդը նույնը քեզ վերադարձնի, դու կյանքից ստանալու ես քո բարի գործերի համար»:

Հարցին՝ արդյոք պատրաստվու՞մ է վաղը ևս որևէ բարի գործ կատարել, պատասխանում է. «Ճիշտն ասած, ես երբեք վատություն չեմ անում մարդկանց: Դա իմ համար ապրելու սկզբունքն է: Եթե ես նրանց չեմ կարողանում օգնել, ապա չեմ էլ վնասում կամ խանգարում, որովհետև մարդկանց շնորհակալությունից և քո արած գործերից գնահատված լինելուց թանկ բան չկա»:

Շարունակելի

 Նազենի Բաղդասարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն says:

    ամոթը մարդկային զգացում է, կան մարդիկ, որ կորցրել են, կան, որ ունեն և կան մարդիկ, որ տեղյակ չեն այդ զգացումի մասին: ՄԻ ՎԱՌ ՕՐԻՆԱԿ…. դե ինչ արած ամեն բան էլ կպատահի:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728