Լրահոս
Օրվա լրահոսը

«Անելու ենք հնարավորինը հայաստանցիներին պաշտպանելու ԲՀԿ-ական նենգ դրսևորումներից»

Փետրվար 16,2014 13:49
Ruben torosyan

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԲՀԿ համագումարը ոգևորել է Առաջին նախագահի կուսակիցներին, ստիպված ենք նորից հիշեցնել, որ Հայաստանի հասարակաքաղաքական կյանքում ՀԱԿ-ը որևէ դրական ակնկալիք չի ունեցել և չունի «ավազակաիշխանության»    երկրորդ կես՝ ԲՀԿ-ից։

     Այդ կապակցությամբ, մեկ անգամ ևս հորդորում ենք որոշ  ԶԼՄ-ների տարբերակել  ՀԱԿ-ը ՀԱԿԿ-ից։ Մենք պատասխանատվություն չենք կրում այն հարցերում, որ «ավազակաիշխանությունը» ոտնահարելով ՀՀ օրենսդրության պահանջները՝

1․ մեր անվանումը նվիրել է «ՀԱԿԿ» խմբավորմանը,

2․ԱԺ մեր խմբակցությունն իր ֆինանսական միջոցներով հանձնել է ՀԱԿԿ-ին,

3․չի դադարեցնում գոյություն չունեցող երկու կուսակցությունների ԱԺ չորս «պատգամավորների» լիազորությունները։

Բարեբախտաբար, մեր երկրում կան օրենքներ, որոնց պահանջների իմացությունը  և կատարումը  պարտադիր են բոլորի համար։

Հայտարարում ենք նաև, որ անելու ենք հնարավորինը հայաստանցիներին պաշտպանելու   ԲՀԿ-ական նենգ  դրսևորումներից։

 

«ՄԻ-96» վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728