Բելառուսի մայրաքաղաքում շարունակվում է Դավիթ Բրոնշտեյնի ծննդյան 90-ամյակին նվիրված շախմատի միջազգային հուշամրցաշարը, որին Հայաստանը մասնակցում է պատկառելի կազմով:
Հինգ տուրից հետո առավել հաջող հանդես է գալիս գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը, որը 3,5 միավորով ընթանում է 20-րդ հորիզոնականում: Մհեր Հովհաննիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Աղասարյանը, Գաբրիել Սարգսյանը, Արտաշես Մինասյանը (նկարում), Հայկ Մարտիրոսյանը եւ Կարեն Գրիգորյանը իրենց անվան դիմաց գրանցել են 3,0 միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ openchess.by-ի
Կարդացեք նաև