Փետրվարի 19-ին Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Մասիսի նստավայրում դատավոր Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ կշարունակվի Թովմաս Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Թովմաս Վարդանյանը փետրվարի 11-ին տեղափոխվել էր Էրեբունու հիվանդանոց: Նասուր կտրող գործիքով վնասել էր իրեն: Aravot.am-ի տեղեկություններով՝ Էրեբունի բուժհիմնարկում բուժօգնություն ցույց տալուց հետո նրան կրկին տեղափոխել էին Նուբարաշենի մեկուսարան: Կալանավորն ունի հոգեկան խնդիրներ, եւ նրա ինքնավնասումը պայմանավորված էր հոգեմետ դեղերն ուշացնելու հետ: «Զվարթնոց» օդանավակայանի «էքսպերանտո» սրճարանի խոհարարի օգնական Թովմաս Վարդանյանը մեղադրվում է նույն սրճարանի աման լվացող Հայկանուշ Ներսիսյանին ուրագով հարվածելու համար: Կալանավորի պաշտպանը` ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արմեն Մկրտչյանն է:
Մեր տեղեկություններով՝ կալանավորը գտնվում է բժշկի հսկողության տակ, եւ դեռ պարզ չէ, թե կկարողանա մասնակցել առաջիկա դատական նիստին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ