«Փետրվարի 15-ը ընդունվել է Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր 2001 թվականին՝ Լյուքսեմբուրգում: Ընդունող կազմակերպությունը կոչվում է ICCPO, այսինքն Քաղցկեղով երեխաների ծնողների և հիմնադրամների միություն: Մոտ 88 երկիր արդեն ներգրավված է դրա մեջ: 2003 թ.-ից Հայաստանի Քաղցկեղով երեխաների բարեկամներ հասարակական կազմակերպությունը դրա անդամն է»,-երեկ՝ փետրվարի 15-ին, «Հենարան» մամուլի ակումբում ասաց Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Գրիգոր Բադալյանը և ավելացրեց, որ այս օրն ունի երկու նպատակ՝ գրավել հասարակության ուշադրությունը մանկական ուռուցքաբանության վրա և երկրորդ՝ ստանալ որոշակի օգնություն՝ այս ոլորտում խնդիրները լուծելու համար:
Գրիգոր Բադալյանն ասաց, որ քաղցկեղով հիվանդ երեխաները մեր երկրում նվազել են. «Աշխարհում ուռուցքով տարեկան հիվանդանում է 290.000 մարդ, Հայաստանում տարեկան 8000 ուռուցքով հիվանդ է գրանցվում, որոնցից մոտ 80-ը երեխաներ են: Մեր երկրում վերջին 10-ը տարվա ընթացքում մանկական քաղցկեղի դեպքերի աճ չի նկատվում»
Նա նաև նշեց Հայաստանում այս ոլորտում առկա խնդիրների մասին. «Հայաստանում մանկական ուռուցքաբանության կադրեր չկան: Երիտասարդները չեն ցանկանում դառնալ մանկական ուռուցքաբան և սրա պատճառն այն է, որ արդեն 5 տարի է՝ մեր կլինիկայում մանկական ուռուցքաբանություն չի դասավանդվում, և մանկական ուռուցքաբանների աշխատավարձները շատ ցածր են»:
Վերջում Գրիգոր Բադալյանն ավելացրեց. «Քաղցկեղից խուսափելու միակ միջոցը առողջ ճիշտ սնունդն է»:
Կարդացեք նաև
Քրիստինե ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քանի առողջապահության համակարգը ղեկավարում է Դերենիկ Դումանյանը Հայաստանի բոլոր առկա կադրերն են գնալու այստեղից,ուր մնաց խոսեք չեղած կադրերից: