Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանն էլ է հրապարակ դուրս եկած ազատամարտիկներին նվնվացողներ համարում

Փետրվար 16,2014 11:49

ԵԿՄ համագումարից հետո լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ Aravot.am-ը գեներալ Մանվել Գրիգորյանից հետաքրքրվեց՝ ի՞նքն էլ է հրապարակ դուրս եկած ազատամարտիկներին նվնվացող անհատներ համարում ու կիսո՞ւմ է նախագահի կոշտ գնահատականները:

 Հիշեցնենք, որ նախագահը հրապարակ դուրս եկած ազատամարտիկներին նվնվացող անհատներ որակեց: «Ազատամարտիկին վատ գնահատական տալը՝ ոչ, իսկ նվնվացողների անվանելու առումով՝ այո: Մեր երկրում առաջնահերթ խնդիրներ ունենք՝ սոցիալական, սահմանների պաշտպանության եւ նմանատիպ այլ խնդիրներ: Հայ ժողովուրդը չի կարող նվնվան լինել: Միլիոն ու կես հայեր ենք կոտորվել, բայց չենք խեղճացել, միշտ շարունակել ենք ապրել, պայքարել, հիմա ազատամարտիկներին չի սազում: Գեներալը, ուսադիր կրող մարդը ասել- խոսելու տեղեր ունի, բայց հրապարակային, փողոցում խոսակցությունով չի կարելի հարցեր լուծել, ու չի էլ լուծվում: Ազատամարտիկը պետք է մնա ազատամարտիկ: Նա պետք է ինքն իրեն առաջինը գնահատի, ազատամարտիկներին ուզում եմ ասել՝ ավելի կարեւոր խնդիրներ կան, չի կարելի սոցիալական խնդիրներ առաջ տանել, իհարկե, իրավունք ունեն, նեղված են ասել, բայց որ ասեն հեղափոխություն ենք անում, էս ենք անում: Անեիք էլի , էդ նույն մարդիկ երեք նախագահ են փոխել, երեք նախագահներին իրենք էլ են ծառայել, էդպես չի լինի, որ էսօր ծառայես, վաղը հայհոյես»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Զենքը ճիշտ ուղղությամբ չեն պարզել, դրա համար էլ պատժվում են ազատամարտիկները:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728