Լրահոս
Օրվա լրահոսը

Եղանակը Հայաստանում

Փետրվար 16,2014 10:40

Փետրվարի 16-ին հանրապետության տարածքում կդիտվի ամպամած եղանակ; առանձին, առավելապես արևմտյան և հարավային շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ: Չնայած խիտ ամպամածությանը, տևական կամ առատ տեղումներ չեն սպասվում: Գիշերն օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ցերեկը նույնքան կցրտի: Որոշ լեռնային ավտոճանապարհներին տեղ-տեղ հնարավոր է մերկասառույց և դժվարանցանելիություն:
Երեւանում  կդիտվի մեծ մասամբ ամպոտ եղանակ, հնարավոր են թույլ տեղումներ, քամի` 7-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը գիշերը 0+2, ցերեկն ստվերում +7, երեկոյան +2+4: Փետրվարի 17-ին առանց տեղումների,արևային եղանակը կվերականգնվի:

Աղբյուր՝ www.weather.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728