Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ Սարգիսի տոն` առանց Սամվել Բալասանյանի ու Ֆելիքս Ցոլակյանի (Ֆոտոշարք)

Փետրվար 15,2014 22:00

Այսօր Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում նշվեց Գյումրու ձմեռն ու Սուրբ Սարգիսի տոնը: Ի տարբերություն նախորդ տարվա, երբ ջանք-եռանդ չէր խնայվել այս նույն տոնը հրաշալի բեմադրություններով, տարբեր տեսակի մշակութային միջոցառումներով նշելու համար, քանի որ Հայաստանում նախագահական ընտրություններ էին, և Շիրակի մարզի վերնախավը պատրաստվում էր հյուրընկալել ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանին,  այսօր այն անկազմակերպ էր, տխուր: Զգալի էր, որ գրեթե գումար չկար ծախսված այս միջոցառման համար: Եվ եթե չլինեին Սուրբ Սարգիսի երեք ձիավորները, միգուցե և հայտնի չդառնար, որ Գյումրիում տոն են նշում:

PrevPhoto
NextPhoto

Նկատենք, որ միջոցառմանը չէին մասնակցում ոչ քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ոչ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը և ոչ էլ Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը: Մինչդեռ անցած տարի այս նույն պաշտոնյան այնպես էր կազմակերպել Սուրբ Սարգսի տոնը, որ թվում էր, թե Գյումրիում չես, այլ կախարդական տեսարաններով բացիկի մեջ: Այս փաստը չվրիպեց միջոցառմանը մասնակցող լրատվամիջոցների ներկայացուցիչների աչքից, ովքեր այս տարվա միջոցառումը համեմատելով նախորդ տարվա հետ, կատակով ասացին. «Ականջդ կանչե Սերժ Սարգսյան, ո՞ւր ես, չգիտե՞ս, որ մեր մարզում Սուրբ Սարգիսին անգամ միայն քո պատվին են հիշում ու դիմավորում»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728