Լրահոս
Օրվա լրահոսը

Интерфакс. Ուկրաինայի դաշնայնացման հարցը ենթակա է քննարկման և հետազոտման. Յանուկովիչ

Փետրվար 15,2014 20:45

Ուկրաինայի դաշնայնացման հարցը խորքային հետազոտման և քննարկման կարիք ունի, այլ ոչ թե հուզական որոշումների, ասել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:

«Այդ մտքերը վաղուց են շրջում միջանցքներում, և՛ քաղաքականության, և հասարակության: Հիմա ժամանակը չէ», – ուրբաթ օրը «Ինտեր» հեռուստակայանին տված հարցազրույցում ասել Յանուկովիչը:

Հարցի հետ կապված նա բերել է Գերմանիայի օրինակը. «Ի՞նչ տվեց դաշնայնացումը Գերմանիային: Այսօր գերմանացիներն ասում են, որ իրենք ստացել են իրական, գործող մեխանիզմ, որն ազդում է պետական միջոցների արդարացի տեղաբաշխման վրա»:

Ըստ Յանուկովիչի, դաշնայնացման հարցը կապված է «ավանդույթների» հետ:

«Անհրաժեշտ է հետազոտել այս հարցը: Հնարավոր է քննարկումներ անցկացնել, պայմաններ ստեղծել, որովհետև այս պահին տեղեկատվությունը բավարար չէ, իսկ որևէ ճակատագրական հարց ոչ մի դեպքում չի կարելի լուծել հուզական մակարդակի վրա: Անհրաժեշտ է հաշվի առնել ամեն ինչ », – ասել է նա:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728