Ինչպես արդեն տեղեկացրել ենք ՝ այսօր ԲՀԿ համագումարից հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը պատասխանեցին լրագրողների հարցերին:
Մասնավորապես, այն հարցին, թե ի՞նչ է, ի վերջո, ԲՀԿ-ն՝ ընդդիմությո՞ւն թե այլընտրանք, Վարդան Օսկանյանը պատասխանեց դիվանագիտորեն .«Բարգավաճ Հայաստանը իր հստակ գործունեությամբ հստակ ցուցադրում է, թե ինքն ինչպիսի դիրքորոշում է որդեգրում: Ինչպես այսօր պարոն Ծառուկյանն ասաց՝ երկրի առաջ բազմաթիվ խնդիրներ են ծառացել, կուսակցությունն իր ամբողջ իմաստը կկորցնի, եթե մենք այդ խնդիրները չբարձրացնենք, այդ խնդիրների մասին չխոսենք եւ նաեւ այլընտրանքային լուծումներ չառաջարկենք: Մեր կուսակցության տարբերությունը կայանում է հենց դրա մեջ՝ լինել այլընտրանքային լուծումներ առաջարկող կուսակցություն, եւ այդ այլընտրանքային գաղափարների շուրջ համախմբել բոլոր ուժերը, որոնք նման կերպ են մտածում եւ պատրաստ են մեր առջեւ ծառացած խնդիրները լուծելը»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեանյութում:
Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի նախորդ օրը ասածին, թե չորս քաղաքական ուժեր սեւացնում են իրենց կատարած աշխատանքը, նկատեց, որ դրանով նախագահը հստակ ջրբաժան դրեց «մենք եւ մյուսները», այսինքն՝ ՀՀԿ-ն եւ մնացած ողջ հասարակությունը՝ արտախորհրդարանական եւ խորհրդարանական ուժերը, մամուլը եւ այլն: Սակայն, տիկին Զոհրաբյանը պնդում է, որ ԲՀԿ-ն միշտ խոսում է փաստերով:
Մանրամասները՝ տեսանյութում:
Մելանյա Բարսեղյան
ԲՀԿ-ի ղեկավարը Հայաստանի ամենամեծ օլիգարխն է:Սրանով արդեն ամեն ինչ ասված չէ՞:
Հայաստանին համազգային նոր ու մեծ ՁԱԽ կուսակցություն է պետք՝ ազգային կրոնականությունից ազատագրված (social-democratic progressive party).