Վաղը «Մաեստրո» ակումբում ArmFS վարկածով Հայաստան-Իրան մրցամարտի գլխավոր դիմակայությունը կայանալու է 70 կգ քաշային կարգում Դավիթ Խաչատրյան-Մորթեզա Քալանթարի մենամարտը: Իրանցի մարզիկը, որը սիրողական ռինգում անցկացրել է 101 մենամարտ եւ բոլորում էլ հաղթել, հայտարարել է, թե նոկաուտով հաղթելու է ProFS վարկածով աշխարհի հայ չեմպիոնին: Եվ դա այն դեպքում, որ Քալանթարին անցկացնելու է պրոֆեսիոնալ անդրանիկ մենամարտը: Հայաստանցի մարզիկը մրցակցին պատասխանել է հակիրճ. «Առուն թռիր, հետո ասա՝ հոպ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարում. աջից՝ Դավիթ Խաչատրյանը