«Ստամբուլի հայ ճարտարապետներ» 2010թ. ցուցահանդեսը, որտեղ լուսանկարներով ներկայացված էր Օսմանյան կայսրության ժամանակ հայ ճարտարապետների աշխատանքները, այժմ հնարավոր է տեսնել առցանց Թուրքիայի ճարտարապետների թանգարանի կայքում: Հայտնում է «Թըդեյս Զաման» թերթը:
Ցուցահանդեսը տեղի էր ունեցել Ստամբուլի ժամանակակից արվեստի թանգարանում 2010թ. դեկտեմբերի 9-ից 2011թ. հունվարի 9-ը, Ստամբուլը Եվրոպայի մշակութային մայրաքաղաք ծրագրի շրջանակներում, նաև Հրանտ Դինք հիմնադրամի ու Ճարտարապետների և ճարտարագետների համերաշխության ասոցիացիայի աջակցությամբ:
40 հայ ճարտարապետների ավելի քան 100 կառույցներ հնարավոր է տեսնել www.archmuseum.org (անգլերեն տարբերակով) և www.mimarlikmuzesi.org (թուրքերեն տարբերակով) հասցեներում «Ստամբուլի հայ ճարտարապետները արևմտականացման ժամանակաշրջանում» վերնագրի տակ: Կառույցները, որոնք տեղ են գտել ցուցահանդեսում ստեղծվել են Ստամբուլի արևմտականացման ժամանակ, որը տևել է 19-րդ դարից մինչև 20-րդ դարի սկզբները: Ցուցահանդեսի համադրողը Հասան Քուրույազըջըն է:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ