ԵԿՄ համագումարի ժամանակ ՀՀ նախագահին ուղղված հարցերից մեկն էլ Հայաստանի տնտեսական ոլորտին էր վերաբերում: Ներկաներից մեկը հետաքրքրվեց՝ տեղի՞ն են հնչող մտահոգությունները, թե ՀՀ-ի տնտեսությունն անկում է ապրում։
Ի պատասխան, Սերժ Սարգսյանն ասաց, որ այս տարի ակնկալվում է 3,5% տնտեսական աճ. «Այս միտումն ընդհանրապես բնորոշ է համաշխարհային տնտեսությանը և պատահական չէ, որ առաջին կիսամյակից հետո միջազգային կառույցները, փորձագետները սկսեցին ավելի համեստ գնահատականներ ու կանխատեսումներ անել՝ միջազգային տնտեսության և տարբեր երկրների տնտեսությունների համար։ ԱՊՀ-ի համար 3,8%, մինչդեռ այսօր իրականը գնահատվում է 2,1% աճ, ՌԴ-ի համար կանխատեսում էր 3,7%, իրականը՝ 1,5%, Եվրոգոտունը -0,1% էր կանխատեսվում, այսօր իրականը՝ -0,4% է։ Ինչպես տեսնում եք, բոլոր տեղերում աճը դանդաղել է, հիմա մեզ համար սա լա՞վ է, թե՝ վատ. եթե ուրիշների հետ համեմատենք, ապա լավ է, եթե մեր կարիքների հետ՝ վատ: Այնպես որ այս տարի պետք է լավ աշխատենք, որ ունենանք լավ արդյունքներ»:
ՀՀ նախագահին, այնուամենայնիվ, տնտեսությունում անհանգստացնող հարցեր կան՝ օրինակ ներդրումների կրճատումը, ինչը պարոն Սարգսյանը կապեց 2013 թվականի անորոշություններով. «Իսկ որտեղ՝ անորոշություններ, այնտեղ՝ քիչ ներդրումներ, բայց անորոշությունները հաղթահարված են, որոշումները կայացված են։ Ակնկալում եմ 2014-ի համար ավելի մեծ տնտեսական աճ»:
Պարոն Սարգսյանի խոսքով, շատերի մեջ կարող է հարց առաջանալ՝ եթե տնտեսական աճ է գրանցվում, ինչու են քաղաքացիները մտածում՝ վիճակը վատանում է. «Իրոք վերջին 6 տարիներին ունեցել ենք կայուն տնտեսական աճ, բացառությամբ մեկ տարվա։ Միջին աշխատավարձը Հայաստանում բարձրացել է առաջանցիկ տեմպերով, գնաճից ավելի առաջանցիկ։ Ինձ մոտ կան բոլոր տարիների տվյալները, վերջին վեց տարիներին մենք ունեցել ենք միջին տարեկան գնաճ, երբ 140% գնաճ է եղել, միջին աշխատավարձը կազմել է 160%։ Իհարկե, մեզ քննադատողները, իրենց կարծիքով, ունեն մի անխոցելի փաստարկ, և միշտ այդ փաստարկը բերում են, երբ խոսում են բարենպաստ թվերի մասին, ասում են, թե այդ թվերը նկարված են։ Բայց երբ վատ ցուցանիշներ է ասում ԱՎԾն, ասում են ճիշտ է։Այսինքն, լավը նկարվա՞ծ է, վատը՝ ճի՞շտ»:
Կարդացեք նաև
Պարոն Սարգսյանն անդրադարձավ Հայաստանի արտաքին պարտքին եւ այն քննադատությանը, թե արտաքին պարտքը գերազանցում է թույլատրելիի շեմը. « Ասում էին, թե Հայաստանի պարտքն այնքան մեծ է, որ ոչ ոք էլ պարտք չի տա: Նույնիսկ, եթե տան էլ, ապա շատ մեծ տոկոսներով կլինի: Իսկ սեպտեմբերի երեքին, երբ որոշեցինք միանալ Մաքսային միությանը, մեզ քննադատողներն ասացին՝ այս պարագայում ընդհանրապես պարտք չեն տա: Արդյունքում՝ մեր երկրին առաջարկեցին երեք միլիարդ դոլար պարտք, վերցրինք ընդամենը յոթ հարյուր միլիոնը, որովհետեւ ավելին կարող էր վատթարացնել մեր տնտեսական ցուցանիշները… Եթե մեր վիճակը վատ է, մեր պարտքերը շատ են, եթե որպես տնտեսություն գահավիժում ենք, այդ ինչպե՞ս են աշխարհի խոշորագույն 60 ներդրողները մեզ առաջարկում երեք միլիարդ դոլար: Անհնար է, մեկին պարտք տալ, եթե գիտես՝ չի վերադարձնելու։ Պարտք ես տալիս նրան, ում գիտես՝ վերադարձնելու է, կամ էլ օգնության համար. երբ կտա, կտա։ Մի՞թե թվում է, որ աշխարհի ներդրողները հենց այնպես մեզ փող են տալիս, որ ծախսենք: Մեր տնտեսությունն առողջ է, ամուր է, տեղի են ունեցել էական փոփոխություններ, և սա շատ լավ հիմք է, որպեսզի ապագայում ևս լավ տնտեսական աճ ապահովվի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Սա նորմալ մարդու ելույթ չէ, ինչ մնաց՝ նախագահի։
Այս երկիրը ուղղակի պատուհասի մեջ է….
Ասվա~ծ ազատի սրնցից…….
Սա դեռ պարծենում է, որ պարտքով՝ %-ով գումարներ կարող է հայթհայթել, որին ես խիստ կասկածում եմ։ Թե ով և ինչպես է վերադարձվելու այդ գումարները,՝ հեչ վեջին չի։