Լրահոս
Օրվա լրահոսը

Արտեմ Ասատրյանը պատասխանում է Ծառուկյանի հայտարարությանը

Փետրվար 15,2014 19:05

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը չի հիշում որեւէ դեպք, երբ պարտադիր կուտակային  կենսաթոշակային համակարգի վերաբերյալ կառավարությունում նախագիծը քննարկվել է, եւ ԲՀԿ-ական

նախարարները դեմ արտահայտված լինեն: Պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կուսակցության 7-րդ համագումարին կենսաթոշակային բարեփոխումների մասին ասել է՝ «Նման անմարդկային եւ անարդյունավետ քայլ ես չեմ էլ պատկերացնում», արդյոք նախագիծը քննարկելու ընթացքում  ԲՀԿ որեւէ նախարար երբեւէ տարակուսանք կամ մտահոգություն արտահայտե՞լ է:

Հիշեցնենք, որ բարեփոխումների նախագծային փուլում ԲՀԿ-ն կոալիցիա է եղել եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պորտֆելը ԲՀԿ-ին էր պատկանում:

Արտեմ Ասատրյանի խոսքերով. «Կենսաթոշակային բարեփոխումներին մեկ արտահայտությամբ որակավորում տալը անընդունելի եմ համարում: Կենսաթոշակային բարեփոխումները մեր երկրի, մեր քաղաքացիների ոչ միայն այսօրվա, այլեւ վաղվա խնդիրների լուծմանն է ուղղված: Եւ որպեսզի գնահատական տալ կենսաթոշակային բարեփոխումներին, նախ պետք է ամբողջությամբ պատկերացնել դրա նպատակները, խնդիրները եւ կոմպլեքսի մեջ նայել: Երկրի, կառավարության, իշխանությունների այսօրվա ընտրած որոշումն այլընտրանք չունի, որքան ուշացնենք այդ բարեփոխումները, այնքան ավելի ծանր իրավիճակ կլիներ հաջորդ կառավարության համար: Օրենքների նախագծերը, որոնք ընթացքում քննարկվել են, եւ հավանության են արժանացել կառավարության կողմից, դրանք ներկայացվել են ԱԺ հաստատմանը, ԱԺ-ում ովքեր են դեմ քվեարկել, ովքեր դեմ, կարող եք բացել նայել»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հերթական հանցագործ քայլը, որը իշխանություն կոչվածները կոչում են՝ կենսաթոշակային բարեփոխումներ,՝ հերթական, ժողովրդին գցելու քայլն է։ 1. Նախ հիմք չկա այդ մասնավոր ֆոնդերի
    ապահովագրության վրա հույս դնել։ 2. Եռեսուն տարվա ընդացքում, եթե նույնիսկ ոչ էշը սատկի, ոչ էլ էշատերը, ապա միևնույնն է, այդ գումարները գոնե 50%-ով կարժեզրկվեն ցանկածած պարագայում։ 3. Մի՞ թե՛ երկրում ֆինանսական միջոցների ավելցուկ է, և ծախսելու տեղ չկա, երբ հանցագործ իշխանությունը մի պարտքը փակելու համար, մեկ այլ տեղից վարկ է վերցնում։
    4. Բացի հանցագործ նպատակներից, կա՞ արդյոք արդարացում, երկրի գյուղատնտեսությունը այդ աղետալի վիճակում թողնելով, երկրից արդեն օրենքի ուժով գողանալ՝ չքավորության մեջ գտնվող
    ժողովրդից։5. Ո՞վ է պատասխան տալու այսօրվա հերթական ծանր հանցագործության համար։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728