«ArmFighting» վարկածով մենամարտերում Հայաստանի եւ Իրանի հավաքականները երկու անգամ են հանդիպել եւ երկուսում էլ հաղթել են մեր տղաները:
Իրանի հավաքականը կրկին ժամանել է Երեւան՝ վաղը «Մաեստրո» ակումբում կայանալիք ArmFC 12-րդ միջազգային մրցաշարում ռեւանշի հասնելու մտադրությամբ: Այս մասին այսօր հրավիրված նախամենամարտային ասուլիսում տեղեկացրեց Հայաստանի պրոֆեսիոնալ «ArmFighting» ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը:
Կայանալու է յոթ մենամարտ, յուրաքանչյուրը՝ երեք ռաունդ: Պարոն Ղուկասյանը լրագրողներին հայտարարեց նաեւ, որ ինքը հայ մարզիկների առջեւ խնդիր է դրել ոչ միայն հաղթել, այլեւ մենամարտերն ավարտել առաջին իսկ ռաունդում: Ի դեպ, այդպիսի նպատակ են իրենց առջեւ դրել նաեւ իրանցիները, որոնք այդ մասին հայտարարեցին հենց ասուլիսում: Դրան ի պատասխան, Հայաստանի թիմի անդամ Վլադիմիր Սիմոնյանն ասաց. «Լսեցինք մրցակից մարզիկներին, թե պատրաստվում են մեզ նոկաուտի ենթարկել: Մենք էլ ենք լավ պատրաստվել: Ես իմ ու մեր թիմի կողմից խոսք եմ տալիս, որ հաղթանակն այս անգամ էլ մերն է լինելու, հաղթելու ենք զրոյով: Մենք էլ իրենց ենք խոստանում, որ հաղթելու ենք նոկաուտով: Այդպես էլ լինելու է»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ