Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն առայժմ չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, բայց նշում է, որ «ոչինչ չի բացառում»(տեսանյութ)

Փետրվար 15,2014 15:13

ԲՀԿ համագումարի ավարտից հետո ԲՀԿ ներկայացուցիչներ՝ ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը պատասխանեցին լրագրողների հարցերին:

Մասնավորապես, այն հարցին, թե ինչո՞ւ չեք պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, այլ՝ միայն կառավարության, ԲՀԿ փոխնախագահ, Հայաստանի արտաքին գործոց նախկին նախարար Վարդան Օսկանյանը պատասխանեց, որ այսօր չորս քաղաքական ուժերի օրակարգում կառավարության հրաժարականի հարցն է, քանի որ այն բոլոր դժգոհությունները, որ կան, հիմնականում կառավարության լուծելիք խնդիրներին են վերաբերվում՝ կոռուպցիա, կուտակային կենսաթոշակներ եւ այլն, թեեւ նշեց, որ իրենք նաեւ հստակ գիտեն գլխավոր մեղավորին եւ «ոչինչ չեն բացառում»:

Իսկ Նաիրա Զոհրաբյանն ավելացրեց, որ չկա որեւէ հարց, որը քննարկելի չլինի չորս ուժերի շրջանում՝ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», ինչպես նաեւ չկա Հայաստանում որեւէ պաշտոնյա, որն անփոխարինելի է եւ կարող է կարծել, թե իր պաշտոնը ժառանգական է. «Մենք արձագանքելու ենք ժողովրդի կողմից եկած իմպուլսներին»:

Հետաքրքիր էր, որ հարցին, թե ո՞ր օրենքը կվերացնեին, եթե հնարավորություն ունենային, տիկին Զոհրաբյանը պատասխանեց կհանեինք կուտակային ռեֆորմը՝ պարտադիրի մասով, ինչպես նաեւ կվերանայեին այն բոլոր օրենքները, որոնք կոտրել են միջին ձեռներեցության մեջքը: Իսկ Վարդան Օսկանյանը խոսեց «փողոցի կարմիր գծերի» եւ հարկային ծանր բեռի մասին:

Ի դեպ, կուտակային կենսաթոշակների մասին խոսելիս՝ տիկին Զոհրաբյանն ասաց, որ նման բարեփոխումներ կարող էր անել հասարակության մոտ վստահության պաշար ունեցող եւ նախկին ծրագրերը չտապալած կառավարությունը, իսկ ներկայիս կառավարությունը չունի նման բարեփոխում անելու ոչ բարոյական, ոչ էլ պրոֆեսիոնալ իրավունք ուներ գնալու նման բարեփոխումների:

Մանրամասները՝ տեսանյութում:

Պատասխանելով եւս մի քանի հարցերի՝ նրանք գնացին մասնակցելու ԲՀԿ նորընտիր քաղխորհրդի նիստին:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728