Երկրապահ կամավորական միության հոբելյանական 10-րդ համագումարից հետո, համաձայն ձևավորված ավանդույթի, ԵԿՄ վարչության անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ԵԿՄ վարչության այլ անդամների և բազմաթիվ երկրապահների հետ այցելել է Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված ազատամարտիկների հիշատակին:
Տարոն Մարգարյանը ներկաների հետ միասին նախ ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ հարգել Արցախյան ազատամարտին իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակը:
Քաղաքապետը ծաղիկներ է դրել նաև Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի շիրիմին:
Այնուհետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել նաև ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն