Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի եւ Չինաստանի միջեւ միջպետական հարաբերությունները կամրապնդվեն

Փետրվար 15,2014 18:02

Չինաստանի Կոմունիստական Կուսակցության արտաքին կապերի բաժնի պետի տեղակալ  Չժոու Լին եւ ՀՀԿ արտաքին կապերի գծով փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ամփոփում էին չինական պատվիրակության՝ Հայաստան այցի արդյունքները:

«Մեր այցի գլխավոր նպատակը երկու երկրների միջեւ միջկուսակցական եւ միջպետական կապերի ամրապնդումն է», -այսպես սկսեց իր խոսքը պրն Լին:

Չինաստանի պատվիրակությունը 2,5 օրով է գտնվում Հայաստանում

Պրն Լին իր ելույթում նշեց, որ հույս ունի այս միջկուսակցական բանակցությունները կամրապնդեն երկու երկրների միջեւ քաղաքական, առեւտրատնտեսական կապերի զարգացումը:

«Մենք ողջունում ենք մեր երկրների միջեւ այնպիսի տնտեսական գոտու ստեղծումը, ինչպիսինն է մետաքսե ճանապարհը:  Հին մետաքսե ճանապարհն անցնում է Հայաստանի միջով: Մենք հույս ունենք, որ կկարողանանք ստեղծել նոր, ժամանակակից ճանապարհ»:

Պրն Լիի խոսքերով նոր մետաքսե ճանապարհի ստեղծումով այն երկրները, որոնք ընդգրկված կլինեն այդ գոտում՝ կունենան ավելի զարգացած տնտեսություն. «Սա հնարավորություն կտա  Հայաստան եւ Չինաստանի միջեւ զարգացնել տուրիզմը, կրթական համակարգը, առեւտուրը»:

Իր ելույթում էլ պրն Աշոտյանը նշեց, որ նմանատիպ միջկուսակցական հարաբերությունները հնարավորություն են տալիս քննարկել եւ շտկել այնպիսի խնդիրներ, որոնք վերաբերում են երկու կողմերին՝ տնտեսականից մինչեւ հումանիտար. «Այս ընթացքում մենք քննարկել ենք ինչպես միջկուսակցական ծրագրերի սերտացումները, այնպես էլ երկու պետությունների միջեւ հարաբերությունների ծրագրային խորացման հեռանկարները: Հատուկ ուշադրություն ենք դարձրել կանանց եւ երիտասարդական կազմակերպությունների միջեւ ավելի սերտ կապերի հաստատմանը եւ հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների համար երկու երկրները ավելի ճանաչելի եւ հասանելի դարձնելու խնդրին»:

Պրն Աշոտյանը նաեւ ավելացրեց, որ այս տարվա ընթացքում Չինաստանի եւ Հայաստանի միջեւ  կստորագրվի ռազմավարական գործողությունների ծրագիր, որը կլինի առաջինը ՀՀԿ-ի համար:

Հանդիպման վերջում պրն Լին շնորհակալություն հայտնեց եւ նշեց, որ Հայաստանում բոլորը շատ ջերմ են եւ կենսուրախ, ինչը շատ հաճելի է իր համար:

 

Էլյա Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728