«Սամվել Ալեքսանյանը ծառայել է 5-րդ բրիգադայում, որտեղ ես հրամանատար եմ եղել, սպա է եղել: Նա արդեն մոտ քսան տարվա ԵԿՄ անդամ է: ԵԿՄ Մալաթիա վարչական շրջանի խորհրդի անդամ է, միշտ առաջինը օգնել, աջակցել է: Գնացեք Մալաթիայի ժողովրդին հարցրեք: Սամվել Ալեքսանյանը հայ մարդ է , ճիշտ է օլիգարխ է, հետեւից ինչ ուզենք կարող ենք ասել, ուշունց չենք կարող տալ, բայց անում էլ է չէ՞: Օլիգարխները մեր երկրի անդամ չե՞ն»,- այսպես այսօր պատասխանեց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը լրագրողներին, երբ նրանից հետաքրքրվեցին, թե ինչի համար է ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ընդգրկվել ԵԿՄ վարչության կազմ :
Գեներալը վերջում նաեւ ասաց, որ վարչության կազմը սերնդափոխում են, ընդգրկում երիտասարդների:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ