Լրահոս
Օրվա լրահոսը

Интерфакс. Ուկրաինայի ընդդիմությունը պատրաստ է ազատել Գրուշևսկու փողոցն ու քաղաքապետարանի շենքը. Ընդդիմադիր պատգամավոր

Փետրվար 15,2014 16:31

Ուկրաինայի ընդդիմությունը հաստատել է, որ բոլոր ցուցարարները ազատ կարձակվեն, և իրենք պատրաստ են ազատել Կիևի քաղաքապետարանի շենքը և Գրուշևսկու փողոցը, հայտնել է «Բատկիվշչինա» կուսակցության պատգամավոր Սերգեյ Սոբոլևը: Փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:

«Մեր հաշվարկներով, մեր ակտիվիստներից մոտ 2,5 հազար հոգի կան, որոնց վրա տարբեր գործեր են հարուցվել և որոնք գտնվում են կամ տնային կալանքի, կամ պատգամավորների երաշխավորության տակ: Պետք է խոստովանել, որ նրանցից ոչ մեկը բանտում չէ», – ասել է Սոբոլևը «5-րդ ալիք» հեռուստակայանի եթերում: Այդուհանդերձ, եթե մինչև փետրվարի 17-ը համաներման մասին օրենքը ուժի մեջ չմտնի, «ապա կնշանակի, որ ամեն պահի նրանք կարող են նորից ձերբակալվել և բանտ ուղարկվել»:

Ընդդիմության պարտականությունների կատարման մասով Սոբոլևն ասել է, որ իրենք արդեն սկսել են դրանց իրականացումը: Մասնավորապես, սկսվել է Գրուշևսկի փողոցում շարժի ապահովումը և քաղաքապետարանի շենքը վերադարձնելու աշխատանքները, որը գտնվում է «Սվոբոդա» կուսակցության տրամադրության տակ:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728