Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրես, որ դու կաս, վերջին բոլշեւիկ». գեներալ Մանվելը՝ ՀՀ նախագահին

Փետրվար 15,2014 15:57

ԵԿՄ համագումարի  ավարտին գեներալ Մանվել Գրիգորյանը ՀՀ նախագահին հանձնեց զենք՝գրիչի վերածած հուշանվերի տեսքով եւ ասաց. «Ապրես, որ դու կաս, վերջին բոլշեւիկ»:

Համագումարից հետո լրագրողները պարոն Գրիգորյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ նկատի ուներ՝ վերջին բոլշեւիկ ասելով. « Մեզնից մեկը,  որ հիմա նախագահ է, մենք էլ ենք պարտադիր բոլշեւիկների մեջ, ասացվածք է էլի, վերջին բոլշեւիկներն են: Չե՞ս լսել էն ֆիլմի մեջ, ասում են՝ վերջին բոլշեւիկներ: Կարող է, ես իմ նոր հայեր գան, նոր սերնդափոխություն լինի, ես այդպես եմ պատկերացնում էլի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ինչ՛ փիլիսոփայական խորհը մտքեր, վերջին բոլշևիկի ընկերոջ կողմից։ Իսկ վերջին բոլշևիկին, այլևս
    զենքն էլ չի փրկի։

  2. harut says:

    Քաղաքակիրթ աշխարհի բոլոր բարձրաստիճան զինուորականները Mannequin-ի մարմինով,կոկիկ,,վայելուչ դիմագիծով անձեր են առ հասարակ- Մերոնք ինչու թափթփած,հաստափոր
    հաստավիզ անձերու դասակարգի կը պատկանին սովորաբար- եւ մեծ մասով ռուսախօս կամ բարբառախօս են , բանակի մէջ միայն պարզ զինուորները կը մարզուին ?

  3. Կարո Մելիքյան says:

    Եթե ավելի խորը մոտենանք, ապա լավ էլ հայհոել է նախագահին։ Այս ղարաբաղյան «շփոթը», որ
    եփել են ժամանակին, որ մինչեւ օրս տակից դուրս չենք գալիս՝ ինչ՞ է, բոլշեվիկների եփածը չէ՞…

  4. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Լրիվ ճիշտ է. ՀՀԿ = նեո-բոլշևիկների դրուժինա:

  5. David says:

    Սրանք ընդամենը պիտի ,,Սարոյան եղբայրները,, դիտեին ու խմբավորվեին:

  6. Հասմիկ says:

    Երկրի դեմքը այս անգրագետներն են և իրենք իրար համարժեք են…..

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728