Արմեն Ղուլարյանը նստած է եղել Սուրիկ Խաչատրյանի կողքին
Այսօր կայացած ԵԿՄ 10-րդ համագումարում Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ընտրվել է ԵԿՄ վարչության անդամ: Սահմանամերձ մարզի 15 տարվա ղեկավարը չի ծառայել բանակում, չի մասնակցել ազատամարտին, սակայն գնդապետի զինվորական կոչում ունի: Մեր տեղեկություններով՝ Արմեն Ղուլարյանը դահլիճում նստած է եղել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողքին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Չգիտեի, որ Արմեն Ղուլարյանն այդքան երիտասարդ է` 15 տարեկան: Ձեր գրածից այդպես է հասկացվում:
Շնորհակալություն նկատողության համար: Ուղղեցինք:
Դե մեր Ղուլը ուխտի պես թքած ունի սաղի վրա ու իրա տեղ ճիշտ էլ քթելա:Օղորմի մեր ձյաձ Բորյաին,Սարոյին և մյուս նահատակ տղերքին,որ ընկան հայրենիքի պաշտպանման ժամանակ ,իսկ որոշ առնետներ իրենց ղեկավարի փեշի տակ Վորոնեժի կարագ ծախելով ,փեշավոր ղեկավարին տրորելով իշխանության հասան ու էսօրել մեր Ռուդոյին ու Աշոտին են քցում` ԵԿՄ հարամելով:
Սրանք Արցախյան պատերազմւմ տարած հաղթանակն էլ սեփականաշնորեցին այն արժեզրկելով ժողովրդի աչքին
Մատաղ սերնդի համար դասական դաստիրակչական օրինակ:Ազգի և պետության համար օրհասական պահին պետք չէ զենքը ձեռքին դուրս գալ հայրենիքը պաշտպանելու,այլ պետք է այդ վիճակից օգտվելով թալանով զբաղվել ու վերևներին կերակրելով պաշտոններ և կոչումներ ձեռք բերել,ընդհուպ `ԵԿՄ վարչության անդամություն գնել:Դե արի ու սրանից հետո ԵԿՄ-ին և այս պետությանը հավատա:
Ցավոք ճիշտ եք պարոն Վահե և ձեր նշած ուղին ազգակործանման ամենակարճ ուղին է
Որ սրանց պետք լինի հերոսուհի մոր մեդալ էլ կունենան, եկմ-ի անդամության տոմսն ինչա որ Էս տիպի մարդիկ և մուկ են և չղջիկ ու կարող են միարժամանակ և մկան ատամներ ցույց տալ և չղջիկի թևեր
Իհարկե հեղինակի այս միտքը՝ ՞՞Սահմանամերձ մարզի 15 տարվա ղեկավարը չի ծառայել բանակում, չի մասնակցել ազատամարտին, սակայն գնդապետի զինվորական կոչում ունի՞՞, ճիշտ է և պետք է ամաչեն նրանք, ովքեր նրան մարզպետ են կարգել ու գնդապետի կոչում շնորհել, սակայն Արմեն Ղուլարյանը դրա համար չէ, որ պետք է պատասխան տա: Տարիներ շարունակ պետբյուջեին Տավուշի մարզին հատկացվող գումարները Ա.Ղուլարյանի կողմից փոշիացվել կամ ծախսվել են աննպատակ, ինչի արդյունքում մարզի այգեգործությունը, գյուղատնտեսությունը, անասնապահությունն ու արդյունաբերական օբյեկտները աղետալի վիճակում են հայտնվել /Բենտոնիտի գործարանին հեղինակն անդրադարձել է/, իսկ իշխանություններին աճողական տենդենց ունեցող թվեր են զեկուցվել: Արմեն Ղուլարյանի շնորհիվ Տավուշի մարզը պրոբլեմ չստեղծող և պրոբլեմ չունեցող մարզի համբավ է ձեռք բերել: Այս ամենի արդյունքում ունենք այն, ինչ որ ունենք՝ արտագաղթ, իշխանությունների նկատմամբ հակակրանք և այլն: Մի թե տավուշեցին, ով միտինգներով ճանապարհներ չի փակում, այլ հակառակորդի կրակոցների պատճառով արմենների կողմից փակված ճանապարհն է բացում, ով ընտրությունների ժամանակ գործող իշխանություններին է ձայն տալիս, բացառությամբ այն բնակավայրերի, որտեղ մարզպետի դրածոները հակառակ են աշխատել, ով նյութականն ու առօրյան թողած հույսերով է ապրում, այսօրվա իրականությունն ունենալու համար է երկրորդ ճակատ հանդիսացող հսկայական սահմանն իր ուժերով պահել?:
Հարգելի մեկնաբաններ. մի մոռացեք,որ ժամանակին Հռոմը փրկել են ՍԱԳԵՐԸ:
Սերժի,Ղուլի և նմանների ռազմական տաղանդին չկասկածեք, հզոր տղերք են, կռվելու են, հայրենիքը պահելու են:Պահող են, թող պահեն, բայց որ նվիրեն, ստիպված կլինեմ ընդունել հայրենիքս հայրենասերներից:Դե, լավն են էլի, հանճար են, 66 րոպեում փոշիացող տղերք չեն:Առաջ, երկրապահ, առաջ …
Karp, լավ ես ասում, բայց այստեղ բադերը որ կռկռան, ո*վ է օգնության հասնելու…Թուրքիա*ն…
Սասունցին չկա, հաստատ ղարաբաղցի Սերժը կհասնի:Սերժ Ղարաբաղցին ու Արմեն Տավուշեցին:Էլ Սասունցի Դավիթն ու*մ է պետք:Էն սհաթի մասին էլ կրկնեք:
Պուտին ջան, էստեղ սպասողներ կան, նա խաբա*ր:
Հետաքրքիր է, Լյուբիկ Չիբուխչյանը և Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին է գիրք ձոնում և ադրբեջանցի երգչուհուն, իսկ ԵԿՄ համագումարում ՀՀ նախագահը խոսում է այն մասին, թե ինչպես են ազերիները հայատյացությունը որպես հայրենասիրություն ընկալում: Սա ևս մեկ ապացույց է, որ Հայաստանում ազգային գաղափարախոսությունը խիստ կաղում է, իսկ արժեհամակարգը անկում է ապրում, այլապես Տավուշի մարզպետին ու նրա խորհրդականին իրենց տեղը կդնեին:
Բոլորիս հիշողության մեջ թարմ են Ա.Ղուլարյանի կազմակերպած սխրանքները: 2013 թ. նախագահական ընտրություններում մարզկենտրոն Իջևանի բոլոր 8 տեղամասերում նա- խագահ Սերժ Սարգսյանի կրած պարտությունը թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանից ու թր- քամետ գրքերի հրատարակության ֆինանսավորումը:Մեծ երևակայություն ունենալը պար- տադիր չէ հասկանալու համար թե ինչ գումարներից է կատարվում հակահայ գրքերի տը- պագրության ծախսերը:Վերջին հերոսությունը քուրդ ազատամարտիկին բնակարանային
քաշքշուկի մեջ ներքաշելն էր:
Մարզի չլուծված խնդիրների,անվտանգության տեսակետից անհուսալի դարձող ճանա- պարհների,տնտեսության անկման,ընչազրկության ու արտագաղթի աճի ֆոնի վրա Ա.Ղու-
լարյանի անվան շրջանառվելը որևէ պոզիտիվ միջավայրում մարզի բնակչության կողմից
ընկալվում է որպես վիրավորանք,ծաղրուծանակ:
Պետական բյուջեից ու միջազգային կառույցների գումարները անխափան կիրառվող սխե- մաների միջոցով լվացող Ղուլարյանը արդեն չի կարողանում թաքցնել իր անտարբերու- թյունը մարզի բնակչության հոգսերի նկատմամբ:Պաշտոնից զրկվելու վերահաս վտանգը նրան ստիպում է միայն զբաղվել թալանած ֆինանսա-տնտեսական ակտիվներին օրինա- կան տեսք տալու գործընթացով, բաժնեմասերի,փայերի հստակեցումով: Նախագահի վերջին այցի ժամանակ բանակի երես չտեսած գնդապետ Ղուլարյանը չափազանց խրոխտ տեսք ուներ:Զինվորական համազգեստից բացի կրում էր սև ակնոցներ,որի տակ թաքցնում էր հարբեցողության հետքերը:Այսպիսի սարսափազդու բրենդը չէր կարող իր տեղը չունենալ ռազմա-հայրենասիրական որևէ կառույցում:ԵԿՄ սողոսկելուն չխանգարեց 2014թվի հուն- վարի 28-ին բանակի օրվանը նվիրված միջոցառումները անտեսելու,արհամարհելու աղա- ղակող փաստը,կամ քուրդ ազատամարտիկ Ասադ Յուսուբովի հետ կապված տհաճ պատ-
մությունը,որին անդրադարձել է ,,Առավոտը,,: Մարզի սահմանի երկարությոան չափը մո- ռացած ղեկավարի,թրքամետ խորհրդականի ու սպիտակ տենդի ճիրաններում գտնվող ան- ձի տեղը մարզի բնակչությունը այլ ձևով է պատկերացնում:
Արա, ձեր ցավը տանեմ, մարդանմաններից վառված մարդիկ, համբերեք, հավատացեք զրոն հավասարվելու է զրոյի:Դուք չե*ք տեսնում մաֆիայի օ.գ.գ-ի պարամետրերի միջև եղած կապը:Թքում եք, բայց անձրև են կարծում, խայտառակված են աշխարհում, բայց չեն կարևորում, որովհետև սպասում են հզոր պատերազմի:Պատերազմ `պատերազմի մեջ:Համբերատար եղեք, աշնան ճանճերը միշտ տոնուտով են բզզում, բայց աշնան ճանճեր են:ՌԴ-ն խստացրեց մուտքն իր երկիր, որ այլ ուղղություն ընտրեք, էլի* հասկանալի չէ*:Լավ է լինելու, էդ փոշիներին օդ հանելը վտանգավոր է առողջության համար: