Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Շիրինյան. Եթե արտագաղթը նույն տեմպերով շարունակվի, ապա կարող է պատերազմ սկսվել (Տեսանյութ)

Փետրվար 15,2014 15:37

«Ես կարծում եմ, որ Հայաստանի Ազգային անվտանգությունը խնդիր ունի, եւ այդ խնդիրը շատ սուր է՝ դեմոգրաֆիական խնդիրը, արտագաղթը վերածվում է արդեն տեղահանության, եւ սա Հայաստանի Ազգային անվտանգության հիմնական փորձաքարն է:  Ես կարծում եմ, որ բոլոր միջոցները պետք է ձեռք առնել՝ կասեցնելու համար արտագաղթը»,- այսօր՝ փետրվարի 15-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Շիրինյանը:

Անդրադառնալով այն խնդրին, թե ներգաղթի դեպքում Հայաստանի կենսատարածքը չի կարող բավարարել՝ պարոն Շիրինյանը հայտարարեց, որ կարգուկանոնի դեպքում հնարավոր է բերելով Իսրայելի եւ Թայվանի օրինակը, երբ առաջինում 14 հազար կմ2 օգտագործելի տարածքում բնակվում է ավելի քան 7 միլիոն մարդ, իսկ երկրորդում՝ 36 հազար կմ2 –ում ապրում է 22.5 միլիոն մարդ.

«Երկրում կարգուկանոնը պետք է բացվի, պարզեցվի, տնտեսական գործունեության ազատությունը ինչպես որ պահանջվում է, պետք է ապահովվի, եւ իշխանությունը պետք է ապահովի ոչ թե առանձին խմբերը, այլ բոլորին հավասար գործունեության իրավունք տրվի: Եվ պետք է նկատի ունենալ, որ ներգաղթը իր հետ կապիտալ եւ քաղաքակրթություն կարող է բերել: Սա, իհարկե՛, Հայաստանի որոշ շրջանակներին դուր չի գա. զարգացած, տեսած մարդ վերադառնում է եւ պարզ է, որ կուզենա կարգուկանոն հաստատել»:

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը կարծում է՝ եթե արտագաղթը նույն տեմպերով շարունակվի, ապա կարող է պատերազմ սկսվել. Առայժմ պատերազմի սպառնալիք չկա, բանակը կենսունակ է, բայց արտագաղթի շարունակական պայմաններում այն ուղիղ համեմատական է լինելու ազգաբնակչության պակասի հետ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728