ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այս պահին պատասխանում է ԵԿՄ վարչության անդամների հարցերին:
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հետաքրքրվեց պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի մասին:
«Աշխարհում չի եղել մի պետություն, որտեղ կենսաթոշակային բարեփոխումներն անցնեին առանց դժգոհության, մի պարզ պատճառով, որովհետեւ դրա արդյունքները երեւալու են տեւական ժամանակ հետո: Որոշակի ժամանակով մարդկանց նեղություն ենք տալիս եւ ասում՝ այս հինգ տոկոսը պետք խնայեք, ապագայում այդ հինգ տոկոսը բազմապատիկ հետ ստանալու համար: Երկար ենք քննարկել, գիտակցաբար ենք գնացել այդ քայլին, որովհետեւ այդ քայլն ուղղված է ՀՀ ապագային, դա արվում է մեր երեխաների, թոռնիկների համար:
Ամենախիստ քննադատները նույնիսկ ասում են, որ այդ բարեփոխումները պետք են, բայց ասում են՝ ժամանակն եք սխալ ընտրել, այս մի կետը այնպես չէ:
Կարդացեք նաև
ՀՀ բոլոր կառավարությունները այս խնդրով զբաղվել են, այսօրվա կառավարությունն է որոշել այն իրագործել, լուծել խնդիրը: Իմ ամբողջական սատարումն եմ հայտնում այդ լուծմանը, դա անհրաժեշտ լուծում է: Միգուցե այդ օրենքում կան անհարթ իրավաբանական ձեւակերպումներ, դրանք կարող ենք փոխել, բայց իմաստը չի փոխվելու դրանից, բայց եթե որեւէ մեկը կարող է ասել, որ պատրաստ է իդեալական փաստաթուղթ պատրաստել ու առաջ տանել, կասեմ, որ դրան չեն հավատում»,- ասաց պարոն Սարգսյանը:
Նրա խոսքով, այս տարի հսկայական մարդկանց աշխատավարձերը բարձրացել են, հունիսի մեկից էլ բոլոր պետական ծառայողների աշխատավարձերը կբարձրանան 40 տոկոսով. «Մտածեք որ բարձրացվել է 35 տոկոսով: Ի՞նչ է պատահել»:
Նա ասաց, որ օրենքի կիրառման արդյունքում մեր երկրում հայտնվելու են ցածր տոկոսներով փողեր, որ տնտեսվարողներին օդի պես անհրաժեշտ են.« Խնդիր չեմ տեսնում, թեեւ ՀՀ բնակչության ութսուն տոկոսը դժգոհ է այդ որոշումից, մենք հո ախմախ չենք, որ վատ բանի վրա ռեսուրս ծախսենք: Մենք էդտեղ քաղաքական շահ չունենք, ռեսուրս ձեռք չենք բերում, ռեսուրս ենք մաշում քսան տարի հետոյի համար»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Չէ, չէ դուք ախմախ չեք: 2 բիոզուգարաններն էլ (երևի) մեր հարևան տաքսիստ և նախավերջին բոլշեվիկ Սեդրակն ա առել