ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր ԵԿՄ համագումարին էր մասնակցում: Հարցին, թե դուք էլ ե ՞ք երկրապահ կամավորականների միության անդամ, պատգամավորը դրական պատասխանեց: Հարցին՝ մասնակցե՞լ եք պատերազմին, պարոն Ալեքսանյանը՝ժպտալով հեռացավ:
Նա ի դեպ, քիչ առաջ ընտրվեց ԵԿՄ վարչության եւ վերստուգիչ հանձնաժողովի անդամ: Նույն հանձնաժողովի անդամ է նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Իսկ ԵԿՄ վարչության նախագահ միաձայն ընտրվեց Մանվել Գրիգորյանը:
«Մի բան ասեմ՝ լրագրողներին: Ահագին մարդ հարցեր ունի, երկրապահը չի կարող մի քանի մասի լինել, երկրապահը աշխարհի որ մասում էլ լինի, երկրապահ է, չեն կարող միասնական չլինել: Ով փորձի շատ քանդի, ինքը կփտի: Մեր երկրի փրկությունը միասնության մեջ է, անկախ նրանից լավ վատ մարդկանցով, կյանքով տարածաշրջանով, սա է մեր բախտը: Հլը երեսուն տարի պետք է ծառայեմ, պարոն նախագահ, չասեն հիվանդ է, էս է, էն է , երեսուն տարի»:
Կարդացեք նաև
Հետո կատակեց. «պարոն Աբրահամյան, տեսաք ԱԺ-ում 138 են, մենք՝ 128, մյուսին պետք է հավասարեցնենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ինչ խայտառակություն։