Այսօր «Ելակետ» ակումբում հոգեթերապեւտ Մարատ Զաքարյանը խոսեց վախի նևրոզի եւ դրա հետեւանքների մասւբ: Մարատ Զաքարյանը գտնում է` նեւրոզը դարի հիվանդությունն է, եւ ըստ նրա՝ այս հիվանդությունով տառապողները ահռելի թիվ են կազմում, դրա հետեւանքով շատ խանգարումներ են լինում, մանավանդ` սեռական:
«Նեւրոզն առաջանում է տարբեր պատճառներով, հիմնականում`սթրեսից հետո, ինչի հետեւանքով էլ ե՛ւ սիրտն է սկսում վատ աշխատել, ե՛ւ ստամոքսաաղիքային խնդիրներ են լինում, թոքային հիվանդություններ, առաջանում է վախի զգացողություն, քնի խանգարումներ, իսկ այս ամենը հանգեցնում է շատ վատ իրավիճակի` ընտանեկան խնդիրների եւ այլն»,- վստահեցնում է Մարատ Զաքարյանը՝ ավելացնելով, որ նեւրոզը վատացնում է կյանքի որակը, իսկ դրանից վատ վիճակի մեջ են հայտնվում եւ նեւրոզով տառապողները, նրանց շրջապատողները, ինչպես նաեւ նրանց բուժող բժիշկները:
Նեւրոզը, ըստ Մարատ Զաքարյանի, լինում է երեք տեսակի: Դրանցից վախի նեւրոզը, ըստ նրա` առաջանում է հիմնականում 15 տարեկանից հետո ու հիմնականում այն երեխաների մոտ, որոնք ապրում են ոչ բարեկեցիկ ընտանիքում, այսինքն` «նրանց, որոնց ծնողները պարբերաբար ընտանեկան խնդիրներ են լուծում, ծեծ ու ջարդ է լինում եւ այլն ու այս երեխաների մոտ, նման դեպքերում հիմնականում վախի նեւրոզից առաջանում է սեռական խանգարումներ: Վախի նեւրոզը պետք է բուժել կոմպլեքս ձեւով եւ դեղորայքային եւ սանատոր-կուրորտային բուժում, ինչպես նաեւ փոխում են նրանց ապրելակերպը, նյարդային վիճակն են կարգավորում եւ ամենակարեւորը հոգեւթերապեւտիկ մեթոդներ են կիրառում»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ