Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահը՝ սահմանին տեղի ունեցող «մարդասպանությունների» մասին

Փետրվար 15,2014 12:39

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԿՄ 10-րդ համագումարին անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանցի դիպուկահարների հարձակումներին: «Այս համագումարը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ չկա ոչ պատերազմ, ոչ՝ խաղաղություն: Իրական պատերազմում պարտված հակառակորդը, իսկ եթե ավելի որոշակի խոսենք, ադրբեջանցիները փորձում են տպավորություն ստեղծել, իբր թե Ղարաբաղի համար պատերազմը շարունակվում է»,- ասաց նախագահը:

Նրա խոսքով, սահմանին զոհվում են խաղաղ բնակիչներ, զինծառայաողներ, եւ դա «սովորական մարդասպանություն է». «Ադրբեջանցիները լայնածավալ պատերազմ սկսելու համար ո՛չ հնարավորություն, ո՛չ էլ կարողություն ունեն»:

Պարոն Սարգսյանի խոսքով, ադրբեջանական քարոզչությունը այդ հարձակումները ներկայացնում է իր ժողովրդին իբրեւ պայքար հանուն Ղարաբաղի, եւ այդ պատերազմներն ունեն մի նպատակ՝ թեժացնել հայ ժողովրդի նկատմամբ ատելության կրակը. «Հայատյացությունը դարձրել են հայրենասիրության հոմանիշ Ադրբեջանում… սահմանի վրա կատարվող մարդասպանությունները մեկ նպատակ ունեն: Մենք չպետք է մոռանանք, որ հունվար -փետրվար ամիսները ադրբեջանական օրացույցում սեւ օրերով են գերծանրաբեռնված, թե ինչու է այդպես ստացվել, այլ հարց է, այդ հարցում ադրբեջանցիները մեղադրում են հայերին, աշխարհին, բայց՝ ոչ իրենց»:

Ըստ նախագահի, սահմանին տեղի ունեցող մարդասպանություններն այլ նպատակ էլ ունեն՝ բացառել հայ-ադրբեջանցի ժողովուրդների փոխհասկացողության հնարավորությունը, թույլ չտալ հայ ադրբեջանցի ժողովուրդներին գոնե լիասիրտ բարեւել միմյանց, թույլ չտալ, որ պատրաստ լինեն միմյանց ձեռք սեղմելու, թույլ չտալ խաղաղության. «Ինչը համարում եմ ամենավտանգավորը մեր երկու ժողովուրդների համար»:

Պարոն Սարգսյանը համաձայն չէ այն տեսակետին, թե նոր սերունդը այլասերվում է, պակաս հայրենասեր է. «Դրանք լոկ խոսակցություններ են, որովհետեւ կյանքը հակառակն է ապացուցում: Սահմանին կանգնած քսան տարեկանը չբոլորած երիտասարդները սահմանին կանգնում են այնպես, ինչպես ժամանակին դուք եք կանգնել , չնեղանաք, նրանք սահմանին ավելի լավ են կանգնում, քան մենք»:

Հետո ասաց, որ ադրբեջանցիներին թվում է. «թե եթե մենք չենք մոլորեցնում մեր ժողովրդին, ուրեմն թույլ ենք, եթե քննարկում ենք բոլոր դժվար խնդիրներն, ուրեմն թույլ ենք, չեն հասկանում, որ հենց այդտեղ է մեր ուժեղ լինելը… Նրանց նման ողորմելի քարոզչություն վարելու խնդիր չունենք, դրա համար էլ մենք հաղթել ենք»:

Պարոն Սարգսյանն անդրադարձավ նաեւ պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքին, ասաց, որ այդ բարեփոխումների իրականացումը պահանջում է հավատ, պետության նկատմամբ վստահության պաշար. «Այդ բարեփոխումներն ուղղված են մեր երկրի բարեկեցությանը: Հավատացեք, որ հենց այդ բարեփոխումներն են կոչված մարդուն կապել սեփական երկրին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ինձ թվում է,՝ ՎԵՐՋԻՆ ԲՈԼՇԵՎԻԿԸ մի անհայտ երկրի նախագահ է, ոչ միայն չնտրված լինելու պատճառով, այլ նրա չգիտակցված ելույթով, թե՛ ում և ինչի մասին է խոսում, որը իրականության հետ
    ոչ մի կապ չունի։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728