Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրապահները հեռանում են ԵԿՄ համագումարից ՝«ավելորդ ենք» ասելով (Տեսանյութ)

Փետրվար 15,2014 11:48

ՀՀ Երկրապահների կամավորականների միության 10-րդ համագումարը քիչ առաջ սկսվեց: Շիրակի եւ այլ մարզերից համագումարին եկած երկրապահները հեռանում են համագումարից՝ դեռ այն չսկսած: Նրանց համար դահլիճում նստելու  տեղ չկա: Նրանք հեռանում են՝ դժգոհելով, որ համագումար են կազմակերպել, բայց իրենց համար նստելու տեղ չեն նախատեսել: «Տեղ ենք փնտրում»,- դժգոհեցին երկրապահները: Մեկ ուրիշն էլ դժգոհեց՝ ասելով, թե ավելորդ ենք:

Հիշեցնենք, որ այս համագումարին ընտրվելու է ԵԿՄ վարչության նախագահ, համագումարին մասնակցում են ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:

Մանրամասները տեսանյութում.

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Maxim says:

    Շիրակցին, կամ Գյումրեցին, որոնց մեջ դեռ մնացել է՝ նամուսի ու թասիբի զգացողությունը, չպետք է
    գար և մասնակցեր ԵԿՄ համագումար կոչվող միմոսների խեղկատակությանը։ Իսկ որ եկել էին, նման
    վերաբերմունքից պետք էր շրջվեին ու ետ դառնային տուն։ Թեպետ ,,վերջին բոլշեվիկի,, օծմանը մասնակցելն էլ պատմական իրադարձություն է՝ գեղի կլուբի մասշտաբով, որը հենց ,,վերջին երկու բոլշևիկի,, ջանքերով է ստեղծվել։

  2. tigran20053 says:

    Թող շատ չշտածեն,որ իրենց համար տեղ չի եղել,,,այդտեղ եղածների հիմնական մասը ոտնկաց ծափահարել են Սերժին՝ վերջին բոլշևիկին…կամ բոլորն էլ տեսան ,թե այդտեղ ինչ հարցեր էին լուծում և երկրապահներին ինչ վիրավորանք էին հասցնում այդ ………

  3. tigran20053 says:

    Ասֆալտի ֆիդայինների համար լավ էլ տեղ կար…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728