«540 հազար ձայն ունեցող Րաֆֆի Հովհաննիսյանը մեկ ամիս հետո զրո ձայն ուներ: Սրա պատասխանը պետք է ընդդիմությունը տա, չէ՞»,- «Առավոտի» հետ զրույցում օրինակ բերեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը` պատասխանելով հարցին` չե՞ք կարծում, որ ընդդիմության թուլության մեղավորը իշխանությունն է, որը ընդդիմությանը գործելու դաշտ գրեթե չի թողել: Բուն հարցի մասով էլ հավելեց. «Որովհետեւ ընդդիմությունը գտնում է, որ բոլոր խնդիրների լուծումը մեկն է` ես պիտի գամ իշխանության: Այդ իշխանատենչությունը նախեւառաջ կործանարար է ընդդիմության համար:
Եթե լուրջ քաղաքականության մասին է խոսքը, ապա ընդդիմությանը չպետք է այդքան հետաքրքրի իշխանության գալը, այլ քաղաքական պրոցեսի որակը եւ բովանդակությունը, քանի որ ընդդիմադիրի կարգավիճակով ոչ պակաս կարելի է դրան անդրադառնալ: Ընդդիմությունը թեպետ անընդհատ խոսում է ժողովրդի շահի մասին, բայց ակնհայտորեն հետապնդում է իր կարիերան, շահը: Հանրությունը նման ընդդիմությանը չի կարող ընդունել»: Խոսրով Հարությունյանի դիտարկումները վերաբերում են ՀՀ բոլոր ժամանակների ընդդիմադիրներին:
«Առավոտ» օրաթերթ
Հանճարեղ՝ դեմագոգ։
Հանրությունը չի’ ընդունում քեզ և քո կիսագրագետ տղային և այլն…
Գո’նե դու ,ինչպես և դատարկ դհոլը, լ ռ ե’ ք մեկընդմիշտ….
ինքը զինքն խելացի կարծեցող, օրեր հաշիվ ընող, առ աստուած փառք կանչող գալուստնման մեկն ալ ասիկա է