Ինչպե՞ս կարող է մի մարդու, այն էլ երկրի ղեկավարի խոսքն այսքան հակասություն պարունակել, այսչափ խոցելի լինել: Երեկ Սերժ Սարգսյանը քաղաքաշինության նախարարության աշխատողների հետ հանդիպման ժամանակ, չգիտես ինչու, խոսել է ոչ թե քաղաքաշինական խնդիրներից, այլ լրատվամիջոցներից:
Խոսքի առաջին հատվածում նա հպարտացել է մամուլի ազատության մակարդակով, նշել, որ Հայաստանն այս առումով առաջատար է տարածաշրջանում եւ ոչ միայն տարածաշրջանում, սա համարել է «ձեռքբերում», իսկ երկրորդ մասում փնովել ու վատաբանել է մամուլը, հայտարարել, որ մամուլի որոշ միջոցներ «առավոտից մինչեւ կեսգիշեր ցեխ են շպրտում, սեւացնում ե՛ւ երկրում տեղի ունեցող իրադարձությունները, ե՛ւ մեր աշխատանքը»: Եթե երկրի առաջին դեմքը մամուլի աշխատանքն այսպես է գնահատում, ապա մամուլի ազատությամբ հպարտանալ պարզապես պետք չէ, քանզի պարզ է, որ դա բոլորովին էլ իշխանության ձեռքբերումը չէ:
Ձեր ձեռքում ճար լիներ՝ «ցեխ շպրտողներին» վաղուց փակած ու վերացրած կլինեիք, բանտարկած ու բնաջնջած, որ «ձեր աշխատանքն» անարգել «հասցնեիք հանրությանը» եւ «հասարակական աջակցություն» ունենայիք ամեն ինչում: Դա ակնհայտ է անգամ այն տոնայնությունից, որով երկրի նախագահը խոսում է մամուլի եւ իրենց քննադատողների մասին:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: