Լրահոս
Օրվա լրահոսը

50 տարի առաջ «Բիթլզ» խումբը ցնցող վայրէջք կատարեց Ամերիկայում. Այժմ Բամբիռի հերթն է

Փետրվար 15,2014 10:10

 

Գյումրիից եկած այս խումբը՝ «Բամբիռը», սկսում է ամերիկյան շրջագայություն այս տարվա մարտ ամսին: Նրանք կժամանեն Լոս Անջելես, այնուհետև կուղևորվեն Տեխասի Օստին քաղաք՝ մասնակցելու SXSW փառատոնին, որն իր տեսակի մեջ ամենախոշորն է աշխարհում: «Բամբիռն» առաջին խումբն է Հայաստանից, որ հրավեր է ստացել SXSW փառատոնից: Այստեղ երաժիշտները ելույթ են ունենում միջազգային բազմաշերտ հանդիսատեսի առաջ, որը ներառում է պրոդյուսերներ, մենեջերներ, երաժշտության ոլորտում պրոֆեսիոնալներ և իհարկե երաժիշտներ:

Խումբը հրավիրվել է Չիկագո՝ ձայնագրելու ձայնասկավառակ՝ Օստինում իրենց ելույթից հետո: Նրանք կնվագեն Լոս Անջելեսում, Օստինում, Չիկագոյում, Բոստոնում, Նեշվիլում, Նյու Յորքում… և ամեն տեղ, ուր ճանապարհն իրենց կհասցնի:

Այս շրջագայությունը իրականացնելու համար «Բամբիռը» սկսել է քարոզարշավ IndieGoGo կայքում, որն անմիջական համագործակցության հնարավորություն է տալիս խմբի և հանրության միջև:

Բամբիռի ԱՄՆ մեկնելուց ու իրենց շրջագայությունը սկսելուց առաջ խումբը հանդես է գալու հրաժեշտի երեք համերգով՝ փետրվարի 15-ին Ուլիխանյան ակումբում, փետրվարի 21-ին Մյուզիք Ֆեքթորի ակումբում, իսկ երրորդ համերգի մանրամասները հայտնի կլինեն շուտով:

Հետսովետական Հայաստանի և ընդհանրապես կովկասյան տարածաշրջանի երաժշտությունն ու արվեստը  դեռ բավականին ճանաչված ու ներգրավված չեն միջազգային արվեստում: Այսպիսով՝ լինելով առաջին խումբը, որ հրավեր է ստացել SXSW փառատոնից, Բամբիռը մեծ առաջընթաց կբերի տարածաշրջանին իր ներկայությամբ: SXSW փառատոնը իր տեսակի մեջ ամենախոշորն է աշխարհում: Լինելով Հարավային կովկասի ժամանակակից երաժշտության ներկայացուցիչ՝ Բամբիռը կբերի ուշադրություն և հայտնություն այս տարածաշրջանին և հատկապես՝ Հայաստանին: Անցկացնելով 9 ամիս Իռլանդիայում և վերադառնալով Հայաստան՝ «Բամբիռն» ապացուցում է, որ արվեստագետը կարող է ապրել իր տանը՝ Հայաստանում՝ լինելով միջազգային արվեստի ակտիվ մասնակից:

Հունվարին «Բամբիռը» թողարկեց Index կոչվող իր ձայնասկավառակը, որը ներկայացնում է Գյումրիի դրամատիկական թատրոնի նկուղում ձայնագրված կենդանի կատարումները, երբ առաստաղը ծորում էր, իսկ դերասանները անժամկետ հանգստի էին գնացել: Խումբը թողարկել է թարմ, քաոտիկ ու ուրախ երաժշտություն:

2013 թվի դեկտեմբերին «Բամբիռը» ձայնագրել է իր երկրորդ ձայնասկավառակը՝ «Winter Sessions», որը կթողարկվի 2014 թվի փետրվարին՝ խմբի ԱՄՆ մեկնելուց առաջ:

Իսկ ամերիկյան ձայնասկավառակը կլինի խմբի երրորդ պաշտոնական թողարկումը 2014 թվին:

Բամբիռ խումբը լեգենդար «Բամբիռ» ֆոլք-ռոք խմբի հետնորդն է:

«Բամբիռը» ներկայացնում են Նարեկ Բարսեղյանը (երգահան, կիթառահար, երգիչ), Արման Քոչարյանը (երգահան, բաս-կիթառահար, երգիչ), Արիկ Գրիգորյանը (երգահան, ֆլեյտիստ, փողայիններ, երգիչ) և Վարդան Փարեմուզյանը (թմբկահար, երգիչ):

 

«Բամբիռ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728