Լրահոս
Օրվա լրահոսը

Շոկոլադե թխվածքաբլիթ՝ նարնջի կեղեւով եւ ընկույզներով

Փետրվար 15,2014 14:05

Արագ եւ հեշտ պատրաստվող այս քաղցրավենիքը իսկական շոկոլադասերների համար է՝ համեղ, խրթխրթան եւ գեղեցիկ:

Անհրաժեշտ մթերքները

200 գ կարագ
2 տուփ (200 գ) սեւ շոկոլադ՝ 60-80%-անոց
4 ձու
1 բաժակ շաքարավազ
1 բաժակ խառը ընկուզեղեն՝ ցանկալի է կաղին (պնդուկ), սակայն սովորական ընկույզն էլ բավարար է
1 նարնջի քերած կեղեւ (պետք է քերել միայն նարնջագույն հատվածը, սպիտակ մասը դառնահամ է տալիս)
2 ճաշի գդալ նարնջի լիկյոր (այս պահը կարելի է բաց թողնել)
1-2 բաժակ ալյուր

Պատրաստման եղանակը

shok_tx_05

Կարագն ու շոկոլադը հալեցնել ջրային բաղնիքի վրա, այսինքն՝ լցնել կաթսայի մեջ, որը դնել մեկ այլ՝ կիսով չափ ջրով լցված կաթսայի վրա եւ դնել կրակին: Պետք է ուշադիր լինել, որ վրայի կաթսան չհպվի ջրին:

shok_tx_04

Մինչ շոկոլադն ու կարագը հալվում են, հարել հավկիթները շաքարավազի հետ, քերել նարնջի կեղեւը եւ ոչ շատ մանր կտրատել ընկուզեղենը: Շաքարավազն ու հավկիթները պետք է հարել մինչեւ սպիտակեն:

DSCN4990Վրան զգուշորեն ավելացնել հալված կարագաշոկոլադային խառնուրդը՝ այդ ընթացքում անընդհատ հարելով, որպեսզի շոկոլադի տաքությունից ձուն չեփվի: Ավելացնել կտրատած ընկուզեղենը, նարնջի կեղեւը, նարնջի լիկյորը ու ալյուր այնքան, որ ստացվի միջին պնդության խմոր:

Եթե ցանկանում եք, կարող եք ալյուրն ավելի շատ անել, այնքան, որ ձեռքերին չդիպչող փափուկ խմոր դառնա եւ դրանից գնդիկներ ձեւավորեք: Սակայն ժամանակ չկորցնելու համար կարելի է ուղղակի ամբողջությամբ լցնել ջեռոցի թավայի մեջ, վերջում կտրատել: Թավայի տակը պետք է մի թեթեւ յուղոտել կամ յուղաթուղթ (калька) դնել:

DSCN4993Թխել նախապես 190 աստիճան տաքացրած ջեռոցում: Թողնել լավ սառչի, նոր կտրատել: Թխվածքաբլիթները կարող եք գեղեցիկ կտրատել եւ դնել փոքրիկ տոպրակի մեջ, նվիրել որեւէ մեկին: Այս թխվածքաբլիթները մի քանի օր թարմ կմնան, եթե դնեք փակ տուփի մեջ: Սակայն խիստ կասկածում եմ, որ դրանք ընդհանրապես կմնան:

shok_tx_02Ի դեպ, եթե այս խմորի մեջ ավելացնեք 1 բաժակ կաթ եւ մեկ թեյի գդալ սոդա ու այն դառնա թթվասերի խտության խմոր, կարող եք դրանից հրաշալի կեքսեր թխել: Իսկ եթե վրան էլ հալած շոկոլադ քսեք ու զարդարեք նույն ընկույզներով կամ նարնջի կտորներով, կդառնա տնական «քափքեյկ»:

shok_tx_01Բարի ախորժակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728