Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ներկայացուցիչը մտահոգված է լրագրողների նկատմամբ հայ ոստիկանների գործողություններից

Փետրվար 14,2014 23:32

ԵԱՀԿ-ի Լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն իր մտահոգությունն է հայտնել հայ ոստիկանների կողմից Երեւանում փետրվարի 12-ի ցույցերի լուսաբանման ընթացքում լրագրողների գործունեությանը խոչընդոտելու կապակցությամբ

«Բռնությունը լրագրողների հանդեպ անընդունելի է: Առավել մտահոգիչ է այն փաստը, որ ոստիկանության աշխատակիցներն են պատասխանատու լրագրողներին օգնելու եւ պաշտպանելու համար, իրենք էլ բռնություն են կիրառել նրանց նկատմամբ»,- Հայաստանի իշխանություններին ուղղված նամակում գրել է Միյատովիչը:

ԵԱՀԿ ներկայացուցիչը կոչ է արել իշխանություններին միջադեպի մանրամասն ու թափանցիկ հետաքննություն անցկացնել եւ անել հնարավոր ամեն ինչ ապագայում լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ոստիկանության ոչ իրավական գործողություններից խուսափելու համար:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ՀԱԿ ակտիվիստները մարտի 1-ին հանրահավաքի իրազեկման թռուցիկներ էին բաժանում: Նրանց խոչընդոտել են մի խումբ երիտասարդներ, որից հետո ՀԱԿ ակտիվիստներին բերման են ենթարկել ոստիկանություն: Ինչպես պարզվել է, երիտասարդների շարքում եղել են իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ:

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երեւում է, ինչպես են լրագրող Անի Գեւորգյանի նկատմամբ բռնություն կիրառում: Լրագրողի խոսքով՝ ոստիկանները խլել են իր տեսախցիկը, իսկ բաժնի պետը հարվածել է իրեն:

 

Թարգմանությունը՝ News.am-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728