Պատասխանելով Վարդան Օսկանյանի՝ Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելու քննադատական ելույթի մասին հարցին` ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց. «Ծանոթ եմ պատգամավոր Վարդան Օսկանյանի քննադատական ելույթին՝ կապված ՀՀ իշխանությունների իրականացրած արտաքին քաղաքականության եւ, մասնավորապես, հայ-ռուսական հարաբերությունների եւ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցման գործընթացին: Ուղղակիորեն տարակուսելի կարծիք է, որովհետեւ ինձ համար պարզ չէ. սա պատգամավոր Օսկանյանի մասնավոր կարծի՞քն է, թե ԲՀԿ պաշտոնական դիրքորոշումն է: Եթե նման հայտարարությամբ հանդես գար «Ժառանգության» կամ «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչը, մի գուցե ընկալելի լիներ: Բայց երբ նման քննադատական հայտարարությամբ հանդես է գալիս մի կուսակցության ներկայացուցիչ, որի առաջնորդը հանդես է գալիս Մաքսային միության երկրների, այդ թվում, Բելառուսի եւ Ռուսաստանի Դաշնության հետ սերտ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ, ապա այստեղ տարակուսելի է եւ հերթական անգամ ԲՀԿ պատգամավոր Օսկանյանը, իմ կարծիքով, վատ դրության մեջ է գցում իր իսկ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Ինչպես արեց պառլամենտական ընտրությունների ժամանակ, հայտնի «Վերտուի» եւ ատրճանակի պատմության ժամանակ: Երբ ամբողջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միաբերան պնդում էր, որ եղել է «Վերտու» հեռախոս, իսկ պարոն Օսկանյանը միամտաբար, ազնվորեն ասաց, որ ինքը տեսել է ատրճանակ: Թերեւս, այսքանը Օսկանյանի մասով: Կարծում եմ, որ չի ուշանա ԲՀԿ պաշտոնական դիրքորոշումը՝ կապված Մաքսային միությանը մեր անդամակցման ուղղությամբ, որը, կարծում եմ, չի համընկնի պատգամավոր Օսկանյանի կարծիքին: Եվ մենք եւս մեկ անգամ կլսենք, որ սա ընդամենը Օսկանյանի մասնավոր կարծիքն էր»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ինչ կապ ունի այլ երկրների նախագաների հետ հարաբերույթյունները երկրի գեոքաղաքական ընտրության հետ համաձայն լինել-չլինելու հետ?? շատ հետաքրքիր տարամաբանություն է էս երիտհանրապետականի մոտ.. իսկ հարցը այն է, որ ԲՀԿ-ն բազմիցս՝ բազմաթիվ պատգամովրների միջոցով հայտարարել է, որ չի կարող կողմ լինել մի բանի, ինչի մասին ոչինչ հայտնի չէ.. ինչքան պետք է կրկնել այս փաստը, որ որոշները հասկանան…