«Սոնան իմն է լինելու »,- «Առավոտ» -ի տեսախցիկի առաջ իր սերն է խոստովանում երիտասարդներից մեկը, ում հանդիպեցինք Սուրբ Սարգիսի անունը կրող եկեղեցու մոտ: Եկել էր աղոթելու և սրբերի բարեխոսությունը ստանալու, որպեսզի վերջապես հասնի իր սիրուն:
Այսօր մենք շրջեցինք երիտասարդների և սիրո բարեխոս սուրբ Սարգիսի անվան եկեղեցու մոտակայքում` պարզելու՝ ինչպիսի՞ն է երիտասարդների տրամադրությունը, ինչպե՞ս են պատրաստվում նշել երիտասարդների օրհնության օրը:
Ավանդույթի համաձայն`տոնի նախորդ երեկոյան երիտասարդները աղի բլիթ են ուտում, որպեսզի սրբի բարեխոսությամբ երազում տեսնեն իրենց ջուր տվող կյանքի կեսին: Չնայած եկեղեցին աղի բլիթի օրհնության կարգ չի իրականացնում, սակայն երիտասարդները հավատում են ժողովրդական ավանդույթին և շտապում գնել «սիրո պատառներ »: Մեր տեսախցիկը ֆիքսել է ինչպես միայնակներին, այնպես էլ սիրահար սրտերին:
Մանրամասները` տեսանյութում.
Կարդացեք նաև
Պատրաստեց` Նազենի Բաղդասարյանը