Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ՝ ԱԱԾ առաջին տեղակալի պաշտոնանկության պատճառների մասին. 168.am

Փետրվար 14,2014 21:53

Հունվարի 23-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` առանց որևէ պաշտոնական հիմնավորման, գեներալ-լեյտենանտ Ռոմիկ Հարությունյանն ազատվել էր ՀՀ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից: 168.am-ի տեղեկություններով՝ պաշտոնանկությունը կապված է «Հայբիզնեսբանկում» 2013թ. տեղի ունեցած մութ գործընթացների հետ: Հիշեցնենք, որ «Հայբիզնեսբանկի» վարչության նախկին  նախագահ Արա Կիրակոսյանը և այլ աշխատակիցներ  կալանավորվել են:

Դեռևս անցյալ տարի մամուլում հրապարակումներ եղան այն մասին,  որ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովիկ Հովսեփյանի եղբայր Հակոբ Հովսեփյանը բանակցություններ էր վարում «Հայբիզնեսբանկի» հետ՝ այն ձեռք բերելու համար, սակայն աուդիտորական  ստուգումներից հետո ոչ միայն հրաժարվել է գնել բանկը, այլև ֆինանսական լուրջ մեքենայություններ են բացահայտվել, որոնցով մինչ օրս զբաղվում են համապատասխան կառույցները:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728