A1plus.am. Անդրադառնալով փետրվարի 12-ի դեպքերին ՝ ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը խորհուրդ է տալիս չկենտրոնանալ ՀՀԿ երիտասարդների վրա։
«Կարծում եմ, որ ոչ պակաս նման միջադեպերի կիզակենտրոններում հայտնվում են նաեւ ՀԱԿ-ի երիտասարդ ներկայացուցիչները։ Եթե հարցը ավելի կենտրոնացնենք, եւ կապված լինի ՀԱԿ եւ Հանրապետական երիտասարդների միջեւ տեղի ունեցած միջադեպին, ապա ես կարծում եմ, որ բացասականը կամ կոնկրետ վիրավորանքը, մի խոսքով այն ինչը բացասական էներգիա է ծնում, վաղ թե ուշ ծնում է հակադարձ այլ էներգիա։
Հիմա ինչքանով են խուլիգանական կամ ոչ խուլիգանական, եկեք միասին նմանատիպ գնահատականներ չտանք, այդ հարցով զբաղվող այլ մարմիններ կան ՍԴ-ով ստեղծված եւ այդ մարմինները պետք է նմանատիպ հարցերի պատասխանները տան»,- նշում է ԱԺ պատգամավորը։
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: