Aravot.am-ի հարցմանն ի պատասխան` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը այն ձեռնարկություններից է, որոնք պահումներ չեն արել աշխատավարձերից, եւ ինչպե՞ս են պատրաստվում վարվել հետագայում, երբ առկա է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի խնդիրը, ընկերության լրատվական ծառայության ղեկավար Վահե Իսահակյանը հետեւյալն ասաց. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը սպասում է ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործով վերջնական որոշման կայացմանը, որից հետո միայն ընկերությունը կձեռնարկի անհրաժեշտ քայլեր: Ընկերությունը հավատարիմ կմնա աշխատակիցների պարտադիր կուտակային կենսաթոշակի գումարները փոխհատուցելու վերաբերյալ իր նախկինում կայացրած որոշմանը՝ ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից համապատասխան որոշում ընդունելու դեպքում: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը մինչ այժմ աշխատավարձերի կուտակային վճարների պահումներ չի իրականացրել, համապատասխան հաշիվներին կուտակային վճարներ չեն փոխանցվել, աշխատավարձի բարձրացում նույնպես տեղի չի ունեցել»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ