Հայ տղամարդը հրաժարվել է առաջարկից
Ուկրաինայի մաս կազմող Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաքից օրերս Հայաստան եկած, ծագումով նոյեմբերյանցի մի տղամարդու վկայությամբ՝ Կիեւի Մայդանում անցկացվող հանրահավաքին մասնակցելու համար իրեն առաջարկել են օրական 40 դոլար, սակայն ինքը հրաժարվել է: Նրա խոսքով՝ Մայդանում մեծ մասնակցություն ապահովելու համար օրական 1 միլիոն դոլար է ծախսվել: Տղամարդը մոտ 20 տարի առաջ է տեղափոխվել Սիմֆերոպոլ եւ հանդիսանում է Ուկրաինայի քաղաքացի: Նա Սիմֆերոպոլում զբաղվում է մանր ձեռնարկատիրությամբ: Մենք հնարավորություն չունենք ճշտելու նրա հաղորդած տեղեկատվության հավաստիությունը: Տղամարդը հայտնեց նաեւ, որ Ղրիմում ուժեղ հայկական համայնք կա, որն ունի իր լրատվամիջոցները:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Он подло и нагло врет !
Սնունդ օրվա ընթացքում հնարավոր է ,այդպիսի կադրեր եղել էն,բայց փողը կասկածելի է.