Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, հաշվի առնելով բազմաթիվ երևանցիների առաջարկություններն ու նաև եկեղեցու սպասավորների խնդրանքը, հաստատված նախագծի համաձայն, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ապահովվել է գեղարվեստական լուսավորությամբ:
Այժմ արդեն եկեղեցին իր ողջ հմայքով երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին ներկայանում է նաև գիշերային ժամերին:
Աշխատանքներն իրականացվել են քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Կարդացեք նաև