Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գուցե ՊԵԿ-ը պատասխա՞ն չունի

Փետրվար 14,2014 18:00

ՊԵԿ-ը խախտեց «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը

Փետրվարի 6-ին Aravot.am–ը Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) լրատվական ծառայությանը էլեկտրոնային հասցեով գրավոր հարցեր է ուղարկել: Ամեն օր, ՊԵԿ-ից, մեր հարցին, թե ե՞րբ կպատասխանեք, ասում են` ընթացքի մեջ է: Երեկ օրենքով սահմանված ժամկետը լրացավ, որ ՊԵԿ-ը պետք է պատասխաներ Aravot.am-ի հարցերին, սակայն այդպես էլ պատասխան չստացանք:

ՊԵԿ-ը  խախտեց  «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի` 9-րդ հոդվածը, համաձայն որի, հարցմանը պետք է պատասխան տրվի 5 օրում: Իսկ, եթե տվյալ մարմինը չի տեղավորվում այդ ժամկետում, ապա գոնե պետք է այդ մասին գրավոր հայտներ ու պատճառաբաներ, սակայն կոմիտեից դա էլ չարեցին:

Արձագանքելով բազմաթիվ գործատուների դժգոհություններին, թե Սահմանադրական դատարանի` կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի գործունեության կասեցումը, ոչ մի կերպ չի անդրադառնում իրենց վրա, քանի որ հարկային մարմնինն էլեկտրոնային հաշվետվությունները ներկայացնելիս համակարգը ավտոմատ հաշվարկում է նաեւ սոցվճարը եւ չի ընդունվում այն հաշվետվությունը, եթե ինչ-որ գործողություն կատարված չի լինում, ՊԵԿ-ից խնդրել էինք  պարզաբանել` ի՞նչ պետք է անեն կամ ինչպե՞ս պետք է ներկայացնեն հաշվետվությունները այն գործատուները, որոնք չեն ցանկանում պարտադիր կուտակային վճարները փոխանցել մինչեւ ՍԴ-ի` մարտին կայացվելիք որոշումը:

Aravot.am-ը սպասում է ՊԵԿ-ի պատասխանին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728